Posts

Showing posts with the label Հայաստան

Պետրո՛ս, ականջդ կանչի

Image
Կրթվելը ի՞նչ է: Իմ պատասխանը`  ՊԱՐՏԱԴԻՐ : Իջեցրե՞ք « նորաձև » նշաձողը: Դեռ Սովետից անգրագիտությունը իբր հաղթահարած երկրում կրթվելը [այո-այո] պարտադիր է:  Ինձ արդեն հուսահատության է հասցրել հայկական ծառայությունների մակարդակը: Բանկերի ու խոշոր հեռահաղորդակցային ընկերությւոնների հալալ կեսի զանգերի կենտրոնում ( Call center ) անգրագիտությունը համատարած է: Դա այն օղակն է, որը պետք է լինի ամենապատրաստվածը, Ընկերության Առաջին գիծը , որի հետ շփումից է հաճախորդը կայացնելու ընտրության իր որոշումը: Կամ՝ ծառայությունից օգտվել շարունակելու: Մերոնք մեծամասամբ չեն տիրապետում ոչ միայն նյութին, այլև ոլորտի բազային գիտելիքներին: Տալիս են մոլորեցնող, ոչ հավաստի տեղեկություններ: Ամենավերջին օրինակս: Մի հիան, հայտնի բանկից քարտ եմ պատվիրում: Դեռ պատրաստ չէ, բայց հավելվածում արտացոլվում է, թույլ է տալիս կցել Google PAY -ին և Apple PAY -ին: Զանգերի կենտրոնից ճշտում եմ` այս փուլում կարո՞ղ եմ օնլայն գործարք անել: - Այո: 10,000 գումար եմ փոխանցում քարտին, որը հաշվեկշռում երևում է: Մտնում եմ խանութ...

Մեղրի. ո՞ւմ ինչ է պետք մեր հողում

Image
  Մեղրու ճանապարհի կանխատեսումներից գլուխ հանելը հեշտ բան չի, անգամ, երբ վերլուծաբանների մի մասին ճանաչում ես, գիտես՝ ով ինչ գրիչով է գրում՝ հայկական, ռուսական, թե ամերիկյան։ Ես հիմնական թեզերը կարդում-վերլուծում եմ, գրչի ծագումը հաշվի առնում ու անցնում առաջ։ Տեսանյութը՝ այստեղ Բայց  մի կետում, առանց մեծամտության խոստովանեմ, չի ստացվում լոգիկան որսալ, ու կուզեի որակյալ բացատրություն լսել: Հարցը հետևյալն է․ ըստ վերլուծական դոկտրիններից մեկի, Հայաստանի իշխանությունը Ադրբեջանի պահանջով  բացելու է այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքը» , ստեղից դուրս է մղելու Ռուսաստանին և ճանապարհի հսկողությունը հանձնելու է Արևմուտքին՝ ի դեմս Թուրքիայի ։  Քանի որ սցենարը գոյութենական արժեք ունի,չես կարող կարդալ-անցնել։ Տեսեք․ Ադրբեջանը մի 1000 անգամ ասել է՝ կողմ եմ, թող ռուսները  վերահսկեն ճանապարհը։ Մի 2000 անգամ էլ Թուրքիան ու Ադրբեջանն են հաստատել, որ դիրքորոշումներում միասնական են։ Այսինքն՝ ստացվեց, որ Թուրքիան է՞լ է կողմ ռուսների հսկողությանը։ Ուզում եմ հասկանալ՝ ո՞նց ա դա հնար...

Թշնամու ջարդն ու մերոնց դարդը

Image
Տեսանյութը՝ այստեղ 35 տարի առաջ, 1990թ. հունվարի 19-ին ռուսները կոտորած սարքեցին Բաքվում. իշխանության հարց էր, Ադրբեջանը անկախությունից 5 պակաս վիճակում էր: Ազգայնական Ժողճակատը հսկողությունի դուրս էր եկել։  Զորքը լցրին, ջարդեցին, լուրը տարածվեց Սովետով մեկ, բայց կադր չկար, միայն խոսում էին։ 3 օր անց, ամսի 22-ին Մոսկվայում էի, մի միջազգային մեդիա ընկերությունից խնդրեցի այդ կադրերը։ Սրանք էլ թե` կտա՞ս Երասխի  քո նկարածը։  - Change? - Change! Ամսի 25-ին Ռոբերտ Մավիսակալյանի «15 օր» ծրագրի եթերն էր, այն ժամանակ՝ համար մեկն էր Առաջին ալիքում։ Բաքվի կոտորածի կադրերից հավաքեցի մի կարճ no comment...  դաժան տեսարաններ էին։ Հաջորդ օրը տաքսիով բարձրանում եմ ստուդիա, մեքենայում այլ ուղևորներ էլ կային (այն ժամանակ նորմալ էր)։ Երկու կին զրուցում են. -Տեսա՞ր տելեվիզրով ինչ ցույց տվին, էդ ինչ էին արել... -Հաա, շատ մեղկ էին... Սուսուփուս լսում-մտածում էի` ինչ լավ էր, որ այդ կադրերից երկար չցուցադրեցի։ 1 շաբաթ առաջ Բաքվում հայերի ցեղասպանություն էր, Սումգայիթի վերքերը` թարմ, իսկ մեր...

Արցախի գինը՝ Պուտին-Սարգսյան-Բրյուսել փակագծերում

Image
                                                    Ամբողջական տեսանյութը՝ այստեղ «Եվրամիության անդամակցության օրենքի քննարկումը Ռուսաստանում համարում են ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու սկիզբ» : ՏԱՍՍ, ՌԴ փոխվարչապետ Ալ. Օվերչուկ Շատ կարևոր մի նրբերանգ կա ներկայացնելու Հայաստան-Եվրամիություն-ԵԱՏՄ եռանկյունու վերաբերյալ: Այստեղ առկա է 2 շերտ. մեկը սոցիալ-տնտեսական, մյուսը՝ անվտանգային: Սոցիալականի մասին գիտեն բոլորը, ովքեր առնչվել են  արևմուտքի հետ, ասենք, ապրել են եվրոպական որևէ թանկ քաղաքի 3 աստղանի հյուրանոցում: Լույս, ջուր, միանում-անջատվում են շարժման սենսորով: Ամեն ինչ թանկ է: Մարդիկ խնայում են ամեն ինչի վրա: Ի դեպ, մեզ էլ չէր խանգարի։ Երևի նույնն է ակնարկել պարոն Օվերչուկը ՝ էներգիան թանկանալու է, արտահանումը նվազելու: Մեր սուվերեն ընտրությունն է. վճարել ու բարեփոխվել Եվրոպայում հայտնվելու համար, թե ոչ՝ կասենք հանրաքվեով, եթե գործը հասնի դրան: ...

Եռակողմի փշրանքները

Image
Հայտնի հայտարարությունը՝ 20թ․ նոյեմբերի 9-ի, հատկապես 24 թվականին, հաճախ հիշատակեց ռուսական կողմը՝ Լավրովը, Զախարովան,, Գալուզինը, Օվերչուկը։ Նրանց հիմնական ուղերձն էր՝ խաղաղության և ապաշրջափակման կարելի է հասնել միայն 2020-22 թվականների եռակողմ համաձայնությունների համապարփակ իրականացմամբ։ Հնչեղ բառ է, չէ՞, այդ «համապարփակը» ։ Ես ոչ միայն կհամաձայնեի, այլև կհիշեցնեի՝ ինչի մասին էր նոյեմբերի 9-ը։ Պաշտոնական հրապարակմանը նախորդած բանավոր ուղերձում ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը, հակիրճ թվարկելով փաստաթղթի կետերը, ասաց, որ «տրասպորտային հաղորդակցության հսկողությունը իրակացնացվում է, այդ թվում՝ ՌԴ սահմանապահ մարմինների օժանդակությամբ» : Հենց սա են ամենահաճախը հիշում նշածս պաշտոնյաները՝ տրասպորտային հաղորդակցության հսկողությունը իրականացվում է, ուշադիր եղեք՝  « նաև ՌԴ սահմանապահ ծառայության մարմինների օժանդակությամբ »։ Այդպես ասաց Վլադիմիր Պուտինը։ Իսկ հրապարակված պաշտոնական տեքստում արդեն չկան «նաև»-ն ու «օժանդակությամբ»-ը.  առանց տարընթերցման գրված է` «Հսկողությունը իրականացնում են ...

Արցախ վերադառնալու համար պարտադիր չէ պատերազմով հիվանդանալը

Image
  Ինչ կատարվեց քո, իմ, մարդկանց մտքերի հետ, 94թ-ի հրադադարից հետո:  Եվ մեր, և ադրբեջանցիների:  Վերլուծենք ու իրատեսորեն հասկանանք՝ ունե՞նք Արցախ վերադարձի շանս:  Նույն կերպ Ադրբեջանը, այն ժամանակ շանս ունե՞ր Արցախը վերագրավելու: Սքրինշոթը՝ տեսանյութից Ես ուզում եմ պարզաբանել հարցը՝ արդյո՞ք Արցախ վերադառնալը պետք է անցնի պատերազմի ճանապարհով: Եվ այսպես, նախ այն մասին, թե ինչ արեց Ադրբեջանը հրադադարի 26 տարվա ընթացքում։  Առաջին պատերազմից մի քանի տարի անց, հայ լրագրողների խմբի կազմում ես եղել եմ Բաքվում, զրուցել, բանավիճել հասարակ մարդկանց ու մեծավորների հետ։ Այս լուսանկարում Վաֆա Գուլուզադեն է, հետին պլանում՝ ես։   Գուլուզադեն Հեյդար Ալիևի ռեժիմի ամենաանզիջում բազեն էր: Եվ խելացի: Շատ կարճ շեղվեմ՝ ցույց տալու, թե ինչպես էր հայր Ալիևը մանևրում Կրեմլի հետ։ Մոտ 2 ժամանոց հանդիպման ժամանակ Վաֆա Գուլուզադեն անդադար զարգացնում էր միտքը, որ Ադրբեջանը զարգացման արևմտյան վեկտոր է ընտրել, նպատակը Ռուսաստանին այստեղից դուրս մղելն է, ու եթե Հայաստանն ու Ադրբեջանը ...

Հայ-հնդկական հրթիռային գործարքի մասին

Image
Մեր առաջնային թշնամի Ադրբեջանում հետզհետե մեծանում է ընդվզումը հայ-հնդկական ենթադրյալ հրթիռային գործարքի շուրջ: Համակարգի անունն է Փրալայ, որը հինդիից թարգմանվում է ԿԱՏԱԿԼԻԶՄ : Հայաստանը և Հնդկաստանը պաշտոնապես դեռ ոչինչ չեն հաստատել, ամենը հիմնված է ռազմահնդկական մի ռեսուրսի ինֆորմացիայի վրա: Չգիտեմ որքանով է այն հավաստի, որ Բաքվում բուռն են արձագանքում: Օրինակ, Ալիևին կից, քիչ թե շատ լուրջ մի ռազմական փորձագետ կա, երկար տարիներ մեզ հայտնի է Ուզեիր Ջաֆարով անունով: Սույնը որպես կայացած փաստ համարելով այդ համակարգի գնումը, սպառնալից հայտարարություններ է արել: Հասկանանք՝ ինչի մասին է խոսքը: Համացանցը փորփրելիս ես հանդիպեցի մի տեսանյութի՝ Global defense յութուբյան ալիքում: Այնտեղ մի քանի տասնյակ վիդեո կա՝ հնդկական ու այլ զենքերի համեմատության թեմայով: Մեզ առնչվող նյութը Յութուբում տեղադրվել է հուլիսի 20-ին ու վերնագրված է՝ «Համեմատական վերլուծություն. Հայաստանի հնդկական Փրալայ բալիստիկ հրթիռը ընդդեմ Ադրբեջանի իսրայելական Լորա բալիստիկ հրթիռի» : Արդեն ինտրիգային էր, որ  նման նյութ պա...

Արցախյան պատերազմները․ Գոյամարտ, Ապրիլյան, Երրորդ

Image
  Շատ մեդիաներ 2020 թվականի պատերազմը թվագրում են Երկրորդ: Ավելի հաճախ ասում են 44-օրյա: Բացատրեմ՝ որն է ճիշտը: Ադրբեջանի հետ մենք ունեցել ենք 3 մեծ պատերազմ` բնութագրական անվանումներով: Առաջինը 90-ականնների Գոյամարտն էր: 20թ-ի սեպտեմբերյանը Երկրորդ անվանել է Իլհամ Ալիևը ՝ դրա տակ դնելով շատ կոնկրետ իմաստ. նրա հայրը՝ փակագծում Ադրբեջանը, 90-ականներին պարտվեց, իսկ ինքը ահա եկավ ու լուծեց վրեժը: Ադրբեջանցուն կերակրելու համար ընտիր ուտեստ է: Իսկ մենք ո՞նց ենք բնորոշում 2016-ի Ապրիլյանը : Չլինի՞ տեղային  բախումներ, երբ թշնամին հարձակվել էր հնարավոր ուղղություններով՝ Թալիշ, Ջաբրաիլ, Աղդամ: 20 թվականին Արցախյան ԵՐՐՈՐԴ պատերազմն էր, թող լինի 44-օրյա, բայց՝ Երրորդը: Այն Երկրորդ անվանելով և՛ Ալիևի տան ջրաղացին եք ջուր լցնում, և՛ ջուր եք սարքում Ապրիլյանի արդյունքը, որում թշնամին չի հաղթել: 

Տխուր բացահայտումներ պարեկների հետ զրույցից

Image
 Ամեն քայլափոխի հանդիպում ենք սրահում անոմալ բարձր երաժշտությամբ երթևեկող մեքենաների: «Ինչո՞ւ չեք տուգանում» , -պարեկներին ուղղած հարցիցս սկսվեց ինձ համար հայտնությունների մի շարան: Եվ այսպես. պարեկները չունեն սարք, որով կկարողանան չափել ձայնի բարձրությունը: Ուրեմն. իՆչպե՞ս են դատարանում ապացուցելու, որ տվյալ վարորդը խախտել է համակեցության կանոնները, անգամ եթե ակներև է հանրության նկատմամբ «բացահայտ անհարգալից վերաբերմունք» : «Ակներև» -ը իրավական կատեգորիա չէ, ոստիկանը պետք է կարողանա ապացուցել, որ նման բան եղել է: Առանձին բարդություն է տեխնիկապես ապացուցելը, թե հոսքի մեջ հատկապես ո՞ր մեքենայից էր հնչում բարձր երաժշտությունը: Չնայած պարեկներին բացատրեցի, որ փորձաքննությամբ դա հնարավոր է / ինքս էլ գիտեմ՝ դժվարությամբ /, երևի չհամոզվեցին...  -Եթե հենց հիմա մեր կողքով անցնի ձայնախեղդ անող մի «սև Նիվա» ՝ չե՞ք կանգնեցնելու.. -Հետո մեծ գլխացավանքի մեջ կընկնենք... Դատարան մտած գործերի ստվար մասում, ըստ զրուցակիցներիս պատմածի, Ոստիկանությունը պարտվում է: Օրենսդրությունը, ըստ նրանց, ման...

Մեր Խաչի դատաստանը

Image
  Մեր Ստեփանակերտի խաչի այս կադրերը ես հրապարակում եմ առաջին անգամ: Սրբապիղծները այն տապալեցին 2023-ի սեպտեմբերին՝ քաղաքի բնակիչների աչքի առաջ, չսպասելով բոլորի հեռանալուն:  2024թ. ապրիլի 19-ի դրությամբ Գուգլի արբանյակային պատկերներում Խաչը դեռ կար՝ գետնին տապալված: Որևէ մեկը չգիտի՝ աշխարհում ինչ զարգացումներ պետք է լինեն, և քանի տարի կամ տասնամյակ դա կպահանջի, որ միջազգային դատավորները կայացնեն ադրբեջանական վանդալիզմի դատավճիռը։ Մենք պարզապես պարտավոր ենք անդադար համալրել «Ադրբեջանական հանցանքներ» անունով թղթապանակը և փաստերը ներկայացնել աշխարհին: Իհարկե, որպես պետություն անընդհատ ուժեղանալուն զուգընթաց: 2023թ. սեպտեմբերի 19-ին, 9-ամսյա ամբողջական բլոկադայից հետո Ադրբեջանի պատերազմական գործողության հետևանքով Արցախի տեղաբնակ հայ ժողովուրդը վերջնականապաես զրկվեց Հայրենիքից 19 сентября 2023г. вследствие военных действий Азербайджана, последовавших за 9-месячной тотальной блокадой, коренное армянское население Нагорного Карабаха окончательно лишилось своей Родины On September 19,...

Ճամփան բոլո՞ր պատերազմներն է տեսել

Image
  Հին Արցախում, մինչև Լաչինի ու Վարդենիսի կողմերից ճամփաների կառուցումը, իսկական գլխացավանք էր Ստեփանակերտ հասնելը: Հատկապես՝ հյուսիսից, Քարվաճառի կողմից: Ահա 95թ. մի կադր՝ նկարահանված Կիչան գյուղի մոտ /քիչ ներքևում դրված է հղումը/: Այս հատվածը հետագայում դարձավ Արցախի Հյուսիս-հարավ մայրուղու մաս, որը ճիշտ է, այդքան էլ որակով չկառուցվեց: Իսկ մայրուղիներին ամենուր մեր զոհված տղաների հուշաքարեր էին: Ավելի ուշ, Բակո Սահակյանի նախագահության շրջանում, դրանք աստիճանաբար հեռացվեցին, երևի պատերազմի դառը հուշերը անդադար չթարմացնելու նպատակով:  Իսկ այս հատվածները ճանաչելի են անգամ ծառերի ստվերներից, առանց գեղարվեստական չափազանցության: Կիչան-Չլդրան ճանապարհն է: Պատերազմ տեսած կամուրջը:  Հիմա էլ կա, նորոգված, բայց դեռ անհայտ է՝ այն իր գոյության արդյո՞ք  բոլոր պատերազմներն է տեսել: 

Վերնագիրը փոխելու ժամանակը

Image
2024-ի սեպտեմբերի 19-ի ամբողջ օրը հիշում եմ այս տարվա մի տեսանյութս՝ «Վերջին հաղթական Մայիսի 9-ը»: 2020-ին էի նկարել ստեփանակերտցի մի հրաշալի փոքրիկի պարը Հուշահամալիրում:  «Վերջին հաղթական Մայիսի 9-ը» Մտածում եմ՝ լավ, ինչո՞ւ եմ հատկապես դա հիշում: 88-ի Շարժումը դեռ մի կողմ, 1992-ից Արցախի լացն ու ուրախությունը կրող մարդ եմ, քի՞չ բան կա, որ հենց ա՛յդ դրվագը դուրս չի գալիս ուղեղիցս: Ու երևի գտնում եմ պատասխանս, որ դա պահանջն է՝ Լույսի, Չկոտրվելու, Ինքս ինձ համոզելու, Դեռ 1 տարվա վերքից ծիկրակող արյունը սրբելու, Հավատալու , որ մի անգամ տեսածս հաղթանակը վերջինը չէ, անգամ եթե իմ աչքով չտեսնեմ: Պահանջատերը ինչ-որ տեղ ներսումս է: Աստված նրան ու ինձ համբերություն տա: Ու խելք: Մի փոքր էլ՝ մոտեցնի «Վերջին..»-ը փոխելու ժամանակը:       

Նախա-ԴԱՏԱՐԱՆ

Image
Ինձ դաստիարակել են « Ամերիկայի ձայնը » և « Ազատություն » ռադիոկայանը։ Պատանեկան էլ չէ՝ նախապատանեկան տարիքից։ Էն ժամանակներից էր քաղբանտարկյալ բառը ինձ համար ատելի։ Սովետի ծաղկուն օրերին, ամեն գիշեր, անկողնում, ականջս ռադիոյին՝ լսում էի Անդրեյ Սախարովի, Ելենա Բոնների, Սերգեյ Գրիգորյանցի, Ինքնահրատի / Самиздат /, Ալեքսանդր Սոլժենեցինի ու շատ այլոց մասին։  - - - Մեր երկրում դատաիրավական համակարգի կայացումը ինձ համար դեռ մնում է երազանք: Բայց առաջին հերթին այն մարդկանց համար, ովքեր անցնում են վարույթներով կամ, եթե բախտները բերել է՝ արդեն դատվում են:  Այո-այո, դատվելն էլ բախտի բան է, որովհետև կարող ես ամիսներով, տարով, երազել այդ սհաթի մասին: Ըստ հրապարակումների՝ քեզ վրա  կախվում է ծանր հոդված, բայց տևական ժամանակ որևէ քննչական գործողություն չի իրականացվում: Ինչո՞վ է դա տարբերվում  առանց դատավճռի ազատազրկումից: Որտե՞ղ է ողջամիտ ժամկետը: Ո՞նց կարող էր սենց բան լինի նորմալ երկրներում:  Դոնակդ Թրամփին , ԱՄՆ-ի նախկին նախագահին, միայն 1 քրեական գործով, որով նրան ի դեպ, ե...

Հունիսի 12. Մոնթեի ու Շահումյանի կորուստը

Image
Անկախության սկզբում առնվազն 2 ցավոտ կորուստ ենք այդ օրը. 1992 -ին Ադրբեջանի մեծ հարձակման օրն է ( պատմել եմ ՝ որտեղ էի, ինչպես իմացա): Եվ 1993 -ին կորցրեցինք Մոնթե Մելքոնյանին:  92-ին թշնամին հայաթափեց Արցախի Շահումյանի շրջանը: Ընդամենը 1-2 օրում։ Մի քանի պատճառ կա, հիմնականը, իմ կարծիքով՝ մեր անհոգությունն էր։ Շուշիի գործողությունից անցել էր մեկ ամիս, Լաչինի միջանցքի ազատագրումից՝ է՛լ ավելի քիչ։ Մեր մի մասին /թերևս մեծամասնությանը/ համակել էր հաղթական թմբիրը, ծովը թվում էր ծնկից ցածր, պատերազմը՝ ավարտված։ Իսկ թշնամին այդ 1 ամսում վերախմբավորեց ուժերն ու անցավ այն հարձակմանը, որը Արցախի վերացումից 5 էր պակաս։ Շահումյանը , Մարտակերտի հյուսիսը, արևելքը հայտնվեցին թշնամու տիրապետության տակ։ Մինչև Խաչենի հովիտ էլ մնացել էին հաշված կիլոմետրեր։ Գետաշենից , Մարտունաշենից , Էրքեջից , Բուզլուխից , Մանաշիդից , այլ շեներից մեզ մնաց միայն հուշը՝ անգամ հաղթական Գոյամարտից հետո։ Մոնթեի մասին նոր բան․․․ չգիտեմ, թերևս, միայն Հերոսի մանկության ու պայքարի ընկերները կարող են ասել։ Չնայած, մեկ բան, այ...

Հայկական Բանակի PR-ը

Image
Թշնամու քարոզչական տեսանյութերից մի քանի կադրով եմ սկսել նյութս, որը ոչ մեր լսարանին է պետք տեսնել, ոչ էլ ես ինձ թույլ կտամ ցուցադրել։ 2017 թվականի ֆիլմ/հաղորդումից է։ Այսինքն՝ դեռ պարտված երկրի բանակի մասին:  Ամբողջ 26 տարի, առաջին պատերազմից հետո ու մինչև օրս, թշնամին փող է դնում և՛ բանակի, և՛ բանակի  քարոզի վրա։ Արդյունքը՝ տեսանք: Ցավոք։ Իսկ մե՞նք։ Վերջին անգամ ե՞րբ ենք տեսել այդպիսի նյութեր: Եվ ովքե՞ր պետք է դրանք պատրաստեն։ Լիազոր մարմինը եթե պնդի, թե անում են, 5 րոպեում 6 անգամ կապացուցեմ, որ այդ արվածը թիթեռանկարչություն է:  - Ունե՞նք բանակ։ - Այո։ - Ինչո՞ւ ունենք: - Որ անհրաժեշտ պահին թշնամու վրա կրակի: - Իսկ էդ կրակելու համար ի՞նչ է անհրաժեշտ: Զենքից բացի։ - ՈԳԻ։ - Ուրեմն, եթե ունես բանակ, ի՞նչ պետք է անես։ - ՃԻշտ է, բարձր պահես անձնակազմի ոգին: Ինչպե՞ս:  Ընտրությունը մեծ չէ։ Քարոզչական նյութերով։ ԶԼՄ-ներն ու ցանցերը լցնելով։ Մեր մամուլը զբաղված է լուրջ գործերով։ Ներքին կյանք, արտաքին պարտք, հերթական ու արտահերթ ընտրություններ, արդեն 5-6 տարի։ Իմ հարազատ Ա...

Թուրքերի ջախջախումը Արաքսի ափին

Image
Ինչպես խոստացել էի ։ Սա պատմություն է Արցախի Պաշտպանության Բանակի հերոսական էջերից մեկի մասին։ Ուղիղ 10 տարի առաջ, 2014թ․ մայիսի 28-ին հայկական Բանակի համար 1 հենակետի վրա հարձակվեց ադրբեջանցիների՝ ամենաէլիտար համարվող «Յաշմա» հատուկ նշանակության ստորաբաժանումը։  Հենակետը համար 1 անվանում էին աշխարհագրական դիրքի համար․ այն իրոք ամենաարևելյան-հարավային-էր, պարզապես առաջինը՝ Իրանի, Արցախի ու Ադրբեջանի շփման կետում։ Թուրքերը շատ լավ գիտեին պաշտպանության ուղիղ գծով՝ Արաքսից դեպի հյուսիս տեղակայված մեր դիրքերի թույլ տեղերը․ դա մարդկային ռեսուրսի պակասի պատճառով «սև կետերի» առկայությունն էր։ Ու հենց նման մի կետից էլ սողոսկեցին։ Այնտեղ հասնել ինձ հաջողվեց միայն մայիսի 30-ին, հաշվի առնելով, որ նման դեպքերում պաշտոնական հաղորդագրությունը միշտ հրապարակվում է բավականին ուշ։ Ռեպորտաժում չկա որևէ խտացված գույն․ դա ամենաիսկական հերոսություն էր։

Շառլը, Ցեղասպանությունը, Շիրակն ու Քոչարյանը

Image
Մոլորակի 8 մլրդ մարդկանցից 0, ամբողջ չգիտեմ քանի տոկոսը տեսած կլինի Շառլին : Այդ բախտավորներից մեկը ես եմ: Եվ այսպես, միակ ու անմոռանալի այդ օրը սրանից 24 տարի առաջ էր, դեկտեմբերին, Փարիզի համագումարների պալատում: Շառլը հայտարարել էր մեծ բեմին հրաժեշտ տալու և վերջին համերգաշրջանի մասին: Համերգներից մեկին շանսոնյեն հրավիրել էր Հայաստանի նախագահին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին : Ներկա էր նաև Ժակ Շիրակը :  Արտիստիկ, ինչպես զտարյուն ֆրանսիացին: Ես մենակ էի, առանց օպերատորի, մեծ Betacam SP կամերայով, առանց շտատիվի, դեսպանությունը բնականաբար զբաղված էր գլխավոր անձով: Սա ասում եմ, որ կադրերին ներողամիտ վերաբերվեք: Համերգի միայն ինչ-որ հատվածներ հաջողվեց նկարել՝ անվտանգության աշխատակիցների թիկունքից: Արգելված էր, կարծեմ միայն TF1-ը ուներ նկարելու իրավունք: Ընդմիջմանը Քոչարյանն ու Շիրակը իջան Մաեստրոյի մոտ, հանդերձարան: Փոքր սենյակ էր, չգիտեմ ինչպես այդքան մարդ տեղավորվեց: Ցավոք, ֆրանսերենին չեմ տիրապետում, լսելու ժամանակ էլ չկար: Մի քանի վայրկյանից ֆրանսիական անվտանգությո...

Արցախի տեղահանումը նոյեմբերի 7-ին - ֆոտոպատմություն #1

Image
Լուսանկարների այս պատմությունը անձնական բնույթ չունի: Դժվար թե դ ա որևէ մեկին հետաքրքրեր: Ես որոշեցի ներկայացնել այն կարևորը, ինչը առնչվում է մեզ համար ընդհանուր երևույթների հետ։ Առաջինը Արցախում մնացած բնակչության տեղահանման մասին է՝ 2020թ. նոյեմբերի 7-ին : Ներկայացվող լուսանկարի տատիկին նկարել եմ  Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտ, Դրմբոնի խաչմերուկում (դետալային ավելի տեսանելի է տեսանյութում )։ Նրան տեսնելիս երևի անհնար էր չպատկերացնել հարյուրամյակներով մեր ազգի կրած տառապանքն ու գաղթի ճամփաները: Բացատրեմ, թե ինչպե՞ս ամենը պատահեց այդ անգամ։ Նոյեմբերի 7-ի կեսօրից հետո, ոչ զինվորական ծառայություններին հրահանգ իջեցվեց լքել Ստեփանակերտը ։ Գուցե այլ տեղերից էլ, չգիտեմ։ Վերցնել միայն ամենաանհրաժեշտ իրերը ու շտապ հեռանալ։ Առանց բացատրության։ Ուղղությունը` Մարտակերտ ։  Շարժվեցինք, Աստղաձորի խաչմերուկում ճամփան փակել էին զինվորականները։ Իբրև թե` ռազմական շարասյուն էր անցնելու։ Չկար նման բան: Հետո, երբ այդ «պոստը» անցա՝ ոչ մի զինվորական մեքենա չեմ տեսել մինչև Վանք գյուղ։ Իսկ ճանապ...

Լաչինի միջանցք․ Հայրենիքի միավորումը

Image
1992-ի արցախյան օրերից մեկը լավ եմ հիշում՝ Ստեփանակերտում, հունիսի 11-ը։ Հիշում եմ, որովհետև հաջորդ օրը, Երևան վերադառնալու ճանապարհին, Լաչինի պոստում տղաներից իմացա, որ թշնամին հարձակում է սկսել  Շահումյանի շրջանի վրա: Հունիսի 12-ին։ Մարտակերտի ու մնացած գլխավոր գործողություններին օրը կգա՝  կանդրադառնամ: Հիմա  զուտ կադրեր վերելքի այդ օրերից։ Ազատագրումից, մայիսի 18-ից դեռ 1 ամիս էլ չէր անցել: Լաչինի միջանցքով ավտոբուսային հաղորդակցություն կար, սովետի օրերի հունգարական Իկարուսը։ Մարդիկ էլ՝ վերադառնում էին՝  ինչով պատահեր։ Ի դեպ, ճանապարհի վիճակն էլ չէի ասի, թե շատ վատն էր։  Արցախյան տարեգրությունում շատ կադրեր կան, կպահենք հիշողությունը։