Հայկական Բանակի PR-ը

Թշնամու քարոզչական տեսանյութերից մի քանի կադրով եմ սկսել նյութս, որը ոչ մեր լսարանին է պետք տեսնել, ոչ էլ ես ինձ թույլ կտամ ցուցադրել։ 2017 թվականի ֆիլմ/հաղորդումից է։ Այսինքն՝ դեռ պարտված երկրի բանակի մասին: Ամբողջ 26 տարի, առաջին պատերազմից հետո ու մինչև օրս, թշնամին փող է դնում և՛ բանակի, և՛ բանակի քարոզի վրա։ Արդյունքը՝ տեսանք: Ցավոք։ Իսկ մե՞նք։ Վերջին անգամ ե՞րբ ենք տեսել այդպիսի նյութեր: Եվ ովքե՞ր պետք է դրանք պատրաստեն։ Լիազոր մարմինը եթե պնդի, թե անում են, 5 րոպեում 6 անգամ կապացուցեմ, որ այդ արվածը թիթեռանկարչություն է: - Ունե՞նք բանակ։ - Այո։ - Ինչո՞ւ ունենք: - Որ անհրաժեշտ պահին թշնամու վրա կրակի: - Իսկ էդ կրակելու համար ի՞նչ է անհրաժեշտ: Զենքից բացի։ - ՈԳԻ։ - Ուրեմն, եթե ունես բանակ, ի՞նչ պետք է անես։ - ՃԻշտ է, բարձր պահես անձնակազմի ոգին: Ինչպե՞ս: Ընտրությունը մեծ չէ։ Քարոզչական նյութերով։ ԶԼՄ-ներն ու ցանցերը լցնելով։ Մեր մամուլը զբաղված է լուրջ գործերով։ Ներքին կյանք, արտաքին պարտք, հերթական ու արտահերթ ընտրություններ, արդեն 5-6 տարի։ Իմ հարազատ Ա...