Posts

Showing posts with the label Ընթացիկ

Պետրո՛ս, ականջդ կանչի

Image
Կրթվելը ի՞նչ է: Իմ պատասխանը`  ՊԱՐՏԱԴԻՐ : Իջեցրե՞ք « նորաձև » նշաձողը: Դեռ Սովետից անգրագիտությունը իբր հաղթահարած երկրում կրթվելը [այո-այո] պարտադիր է:  Ինձ արդեն հուսահատության է հասցրել հայկական ծառայությունների մակարդակը: Բանկերի ու խոշոր հեռահաղորդակցային ընկերությւոնների հալալ կեսի զանգերի կենտրոնում ( Call center ) անգրագիտությունը համատարած է: Դա այն օղակն է, որը պետք է լինի ամենապատրաստվածը, Ընկերության Առաջին գիծը , որի հետ շփումից է հաճախորդը կայացնելու ընտրության իր որոշումը: Կամ՝ ծառայությունից օգտվել շարունակելու: Մերոնք մեծամասամբ չեն տիրապետում ոչ միայն նյութին, այլև ոլորտի բազային գիտելիքներին: Տալիս են մոլորեցնող, ոչ հավաստի տեղեկություններ: Ամենավերջին օրինակս: Մի հիան, հայտնի բանկից քարտ եմ պատվիրում: Դեռ պատրաստ չէ, բայց հավելվածում արտացոլվում է, թույլ է տալիս կցել Google PAY -ին և Apple PAY -ին: Զանգերի կենտրոնից ճշտում եմ` այս փուլում կարո՞ղ եմ օնլայն գործարք անել: - Այո: 10,000 գումար եմ փոխանցում քարտին, որը հաշվեկշռում երևում է: Մտնում եմ խանութ...

Տխուր բացահայտումներ պարեկների հետ զրույցից

Image
 Ամեն քայլափոխի հանդիպում ենք սրահում անոմալ բարձր երաժշտությամբ երթևեկող մեքենաների: «Ինչո՞ւ չեք տուգանում» , -պարեկներին ուղղած հարցիցս սկսվեց ինձ համար հայտնությունների մի շարան: Եվ այսպես. պարեկները չունեն սարք, որով կկարողանան չափել ձայնի բարձրությունը: Ուրեմն. իՆչպե՞ս են դատարանում ապացուցելու, որ տվյալ վարորդը խախտել է համակեցության կանոնները, անգամ եթե ակներև է հանրության նկատմամբ «բացահայտ անհարգալից վերաբերմունք» : «Ակներև» -ը իրավական կատեգորիա չէ, ոստիկանը պետք է կարողանա ապացուցել, որ նման բան եղել է: Առանձին բարդություն է տեխնիկապես ապացուցելը, թե հոսքի մեջ հատկապես ո՞ր մեքենայից էր հնչում բարձր երաժշտությունը: Չնայած պարեկներին բացատրեցի, որ փորձաքննությամբ դա հնարավոր է / ինքս էլ գիտեմ՝ դժվարությամբ /, երևի չհամոզվեցին...  -Եթե հենց հիմա մեր կողքով անցնի ձայնախեղդ անող մի «սև Նիվա» ՝ չե՞ք կանգնեցնելու.. -Հետո մեծ գլխացավանքի մեջ կընկնենք... Դատարան մտած գործերի ստվար մասում, ըստ զրուցակիցներիս պատմածի, Ոստիկանությունը պարտվում է: Օրենսդրությունը, ըստ նրանց, ման...

Շառլը, Ցեղասպանությունը, Շիրակն ու Քոչարյանը

Image
Մոլորակի 8 մլրդ մարդկանցից 0, ամբողջ չգիտեմ քանի տոկոսը տեսած կլինի Շառլին : Այդ բախտավորներից մեկը ես եմ: Եվ այսպես, միակ ու անմոռանալի այդ օրը սրանից 24 տարի առաջ էր, դեկտեմբերին, Փարիզի համագումարների պալատում: Շառլը հայտարարել էր մեծ բեմին հրաժեշտ տալու և վերջին համերգաշրջանի մասին: Համերգներից մեկին շանսոնյեն հրավիրել էր Հայաստանի նախագահին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին : Ներկա էր նաև Ժակ Շիրակը :  Արտիստիկ, ինչպես զտարյուն ֆրանսիացին: Ես մենակ էի, առանց օպերատորի, մեծ Betacam SP կամերայով, առանց շտատիվի, դեսպանությունը բնականաբար զբաղված էր գլխավոր անձով: Սա ասում եմ, որ կադրերին ներողամիտ վերաբերվեք: Համերգի միայն ինչ-որ հատվածներ հաջողվեց նկարել՝ անվտանգության աշխատակիցների թիկունքից: Արգելված էր, կարծեմ միայն TF1-ը ուներ նկարելու իրավունք: Ընդմիջմանը Քոչարյանն ու Շիրակը իջան Մաեստրոյի մոտ, հանդերձարան: Փոքր սենյակ էր, չգիտեմ ինչպես այդքան մարդ տեղավորվեց: Ցավոք, ֆրանսերենին չեմ տիրապետում, լսելու ժամանակ էլ չկար: Մի քանի վայրկյանից ֆրանսիական անվտանգությո...

Մասիսը

Image
 Եթե փորփրեք ձեր սոցցանցային էջերի «հիշողությունը», ապա 2022թ. մայիսի 21-ին կարձանագրեք Արարատ լեռան լուսանկարների առատություն: Հայաստանի տարբեր վայրերից մարդիկ նկարում և տեղադրում էին մեր սարի «անոմալ» մաքրության պատկերներ: Այդ օրը ես վերադառնում էի Սյունիքից, Տաթև-Աղվանի նորաքանդ ճանապարհի տառապանքի տակ կքած: Ու երբ արդեն «կախվել» էի Երասխի վրա, զգացել տան շունչն ու վարորդական խոշտանգված մարմինս հորիզոնականի բերելու երանելի սհաթը՝ առջևումս բացվեց այդ չնկարագրվող տեսարանը: Չգիտեմ՝ բնությունը այդ օրը ինչ հատուկ ֆոտոշոփ էր արել: Ես, որ Մասիսը նկարել եմ տասնամյակներով, այդպիսին չէի տեսել: Պետք էր կանգնել, զգալ...

Нескрытая симпатия французского посла

Image
Посол Франции в Армении Джонатан Лакотт сделал заметный пост в Facebook. Хлеб с женгялом - счастье из тысяч вкусов и 12 видов травок. Традиционное карабахское блюдо с лимонадом из эстрагона, одно из многих маленьких радостей жизни в Армении. Печальная реальность, однако, заключается в том, что в Ереване качество и изобилие хлеба с женгялом  в последние месяцы является результатом приезда беженок из Нагорного Карабаха после после 44-дневной войны осенью 20-го. Их хлеб с женгялом бесподобен, написал посол.  

09.08.2121 Главное - пленные, парламент

Image
Родные военнопленных провели очередную акцию у здания правительства. Они добивались аудиенции ПМ Пашиняна, но безуспешно. Пастинфо сообщает , что в акции участвовали также недавно вернувшиеся из азербайджанского плена люди. Ранее родным сообщили, что все вернутся до 15-го августа. + А собственно чем ответить власть имущим этим бедным людям, неужели правдой? Что их родных Азербайджан держит в заложниках с целью окончательно принуждения Армению к последнему акту - формальной капитуляции. А именно к определению границ с тем, чтобы юридически закрепить Арцах за собой. При этом враг весьма самодостаточен, чтобы в своих противоправных действиях  выстоять против возможного международного давления. Ситуация тупиковая. 一 一 一 Ключевые парламентские комиссии останутся за правящей силой. На пост председателя оборонной выдвинут Андраник Кочарян, а куратором государственно-правовых вопросов станет Владимир Варданян.