Մասիսը
Եթե փորփրեք ձեր սոցցանցային էջերի «հիշողությունը», ապա 2022թ. մայիսի 21-ին կարձանագրեք Արարատ լեռան լուսանկարների առատություն: Հայաստանի տարբեր վայրերից մարդիկ նկարում և տեղադրում էին մեր սարի «անոմալ» մաքրության պատկերներ: Այդ օրը ես վերադառնում էի Սյունիքից, Տաթև-Աղվանի նորաքանդ ճանապարհի տառապանքի տակ կքած: Ու երբ արդեն «կախվել» էի Երասխի վրա, զգացել տան շունչն ու վարորդական խոշտանգված մարմինս հորիզոնականի բերելու երանելի սհաթը՝ առջևումս բացվեց այդ չնկարագրվող տեսարանը: Չգիտեմ՝ բնությունը այդ օրը ինչ հատուկ ֆոտոշոփ էր արել: Ես, որ Մասիսը նկարել եմ տասնամյակներով, այդպիսին չէի տեսել: Պետք էր կանգնել, զգալ...