Անկախ մամո՞ւլ․ չկա նման բան

Հայաստանում մամուլի օրը 3-4 տասնյակ պրոֆեսիոնալների օր է: Ո՛չ մի քանի հարյուր տղաների ու աղջիկների, որոնք հեռախոսով մոտենում են հարցազրույցի, ու հեռախոսը մեկնում են դինամիկի կողմից, այլ ոչ միկրոֆոնի: Բայց դա մանրուք է: Պրոֆեսիոնալ ասելով ես հասկանում եմ այն լրագրողին, որի տված արտադրանքին, մտքերին, ուժեղ չեն հակազդում այն մարդիկ, որոնք այլ կերպ են մտածում: Որովհետև առանց դրա չի լինում: Ես հիմա մի բան կասեմ, գուցե ջատագովների դուրը չգա, բայց դա իրականություն չի փոխում: Անկախ մամուլ գոյություն չունի : ԶԼՄ-ն հետևում է այն ուղղությանը, որի համար պատվիրատուն վճարում է: Ու դա վերաբերում է ամբողջ աշխարհին: Չտիրապետելով CNN -ի և Foxnews -ի գովազդատուների ցանկին, դժվար չէ կռահել, որ պահպանողական և լիբերալ հայացքներով ամերիկյան բիզնեսմենները այդ երկուսին հավասարապես չեն ֆինանսավորի: Պարզ բան․ մամուլը, իր սոցիալական նշանակությունից, առաքելությունից առաջ՝ նախ աշխատանք է, որի համար վճարում է գործատուն: Այդ պատճառով եմ ես լրագրողական աշխատանքի գնահատման հիմքում դնում ոչ այնքան ասելիքը, որքան ա...