Posts

Showing posts with the label Արցախ

Ալմա-Աթայի հռչակագիրը դատավճիռ չէ

Image
Ալմա-Աթայի տխրահռչակ հռչակագրի մասին հայաստանյան բևեռները փոխբացառող բաներ են ասում։ Ես գնացի այդ փաստաթղթի սկզբնաղբյուր: ԿԵՏ 1 Ահա սա է։ ԱՊՀ գործադիր կոմիտեի կայքում։ Ըստ պաշտոնական փաստաթղթերի ձևաչափի՝ նախ մի քանի կետանոց պրեամբուլան է, նախաբանը, ապա բուն հայտարարությունը։ Երևի գիտեք, նախաբանը գործնականում զրոյական արժեքով տաղտկալի բառակույտ է՝ դեմոկրատական արժեքներին նվիրվածության, միջազգային իրավունքի նորմերը հարգելու և նման այլ հեքիաթների մասին։ Ահա ուրեմն այդ հիշատակվող դրույթը, որը հնչում է այսպես՝ ճանաչելով և հարգելով միմյանց տարածքային ամբողջականությունը և առկա սահմանների անխախտելիությունը՝ գրված է նախաբանում։Ոչ հայտարարությունում։ Անցնենք առաջ։ Տեսանյութը՝ այստեղ Առաջին նախագահի երկարամյա մամուլի քարտուղար և զինակից Լևոն Զուրաբյանը ասում է, որ Հայաստանը չի վավերացրել Ալմա-Աթայի հռչակագիրը, բավարարվելով Մինսկյան հռչակագիրը ստորագրռլով։ Ճիշտ է, 91թ–ի դեկտեմբերի 8-ին Մինսկում Ելցինը, Շուշկևիչը և Կրավչուկը հռչակեցին ԱՊՀ–ի ստեղծումը, սակայն նույն եռյակը այլ պետությունների հետ ըն...

Արցախի գինը՝ Պուտին-Սարգսյան-Բրյուսել փակագծերում

Image
                                                    Ամբողջական տեսանյութը՝ այստեղ «Եվրամիության անդամակցության օրենքի քննարկումը Ռուսաստանում համարում են ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու սկիզբ» : ՏԱՍՍ, ՌԴ փոխվարչապետ Ալ. Օվերչուկ Շատ կարևոր մի նրբերանգ կա ներկայացնելու Հայաստան-Եվրամիություն-ԵԱՏՄ եռանկյունու վերաբերյալ: Այստեղ առկա է 2 շերտ. մեկը սոցիալ-տնտեսական, մյուսը՝ անվտանգային: Սոցիալականի մասին գիտեն բոլորը, ովքեր առնչվել են  արևմուտքի հետ, ասենք, ապրել են եվրոպական որևէ թանկ քաղաքի 3 աստղանի հյուրանոցում: Լույս, ջուր, միանում-անջատվում են շարժման սենսորով: Ամեն ինչ թանկ է: Մարդիկ խնայում են ամեն ինչի վրա: Ի դեպ, մեզ էլ չէր խանգարի։ Երևի նույնն է ակնարկել պարոն Օվերչուկը ՝ էներգիան թանկանալու է, արտահանումը նվազելու: Մեր սուվերեն ընտրությունն է. վճարել ու բարեփոխվել Եվրոպայում հայտնվելու համար, թե ոչ՝ կասենք հանրաքվեով, եթե գործը հասնի դրան: ...

Եռակողմի փշրանքները

Image
Հայտնի հայտարարությունը՝ 20թ․ նոյեմբերի 9-ի, հատկապես 24 թվականին, հաճախ հիշատակեց ռուսական կողմը՝ Լավրովը, Զախարովան,, Գալուզինը, Օվերչուկը։ Նրանց հիմնական ուղերձն էր՝ խաղաղության և ապաշրջափակման կարելի է հասնել միայն 2020-22 թվականների եռակողմ համաձայնությունների համապարփակ իրականացմամբ։ Հնչեղ բառ է, չէ՞, այդ «համապարփակը» ։ Ես ոչ միայն կհամաձայնեի, այլև կհիշեցնեի՝ ինչի մասին էր նոյեմբերի 9-ը։ Պաշտոնական հրապարակմանը նախորդած բանավոր ուղերձում ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը, հակիրճ թվարկելով փաստաթղթի կետերը, ասաց, որ «տրասպորտային հաղորդակցության հսկողությունը իրակացնացվում է, այդ թվում՝ ՌԴ սահմանապահ մարմինների օժանդակությամբ» : Հենց սա են ամենահաճախը հիշում նշածս պաշտոնյաները՝ տրասպորտային հաղորդակցության հսկողությունը իրականացվում է, ուշադիր եղեք՝  « նաև ՌԴ սահմանապահ ծառայության մարմինների օժանդակությամբ »։ Այդպես ասաց Վլադիմիր Պուտինը։ Իսկ հրապարակված պաշտոնական տեքստում արդեն չկան «նաև»-ն ու «օժանդակությամբ»-ը.  առանց տարընթերցման գրված է` «Հսկողությունը իրականացնում են ...

Արցախ վերադառնալու համար պարտադիր չէ պատերազմով հիվանդանալը

Image
  Ինչ կատարվեց քո, իմ, մարդկանց մտքերի հետ, 94թ-ի հրադադարից հետո:  Եվ մեր, և ադրբեջանցիների:  Վերլուծենք ու իրատեսորեն հասկանանք՝ ունե՞նք Արցախ վերադարձի շանս:  Նույն կերպ Ադրբեջանը, այն ժամանակ շանս ունե՞ր Արցախը վերագրավելու: Սքրինշոթը՝ տեսանյութից Ես ուզում եմ պարզաբանել հարցը՝ արդյո՞ք Արցախ վերադառնալը պետք է անցնի պատերազմի ճանապարհով: Եվ այսպես, նախ այն մասին, թե ինչ արեց Ադրբեջանը հրադադարի 26 տարվա ընթացքում։  Առաջին պատերազմից մի քանի տարի անց, հայ լրագրողների խմբի կազմում ես եղել եմ Բաքվում, զրուցել, բանավիճել հասարակ մարդկանց ու մեծավորների հետ։ Այս լուսանկարում Վաֆա Գուլուզադեն է, հետին պլանում՝ ես։   Գուլուզադեն Հեյդար Ալիևի ռեժիմի ամենաանզիջում բազեն էր: Եվ խելացի: Շատ կարճ շեղվեմ՝ ցույց տալու, թե ինչպես էր հայր Ալիևը մանևրում Կրեմլի հետ։ Մոտ 2 ժամանոց հանդիպման ժամանակ Վաֆա Գուլուզադեն անդադար զարգացնում էր միտքը, որ Ադրբեջանը զարգացման արևմտյան վեկտոր է ընտրել, նպատակը Ռուսաստանին այստեղից դուրս մղելն է, ու եթե Հայաստանն ու Ադրբեջանը ...

Արցախյան պատերազմները․ Գոյամարտ, Ապրիլյան, Երրորդ

Image
  Շատ մեդիաներ 2020 թվականի պատերազմը թվագրում են Երկրորդ: Ավելի հաճախ ասում են 44-օրյա: Բացատրեմ՝ որն է ճիշտը: Ադրբեջանի հետ մենք ունեցել ենք 3 մեծ պատերազմ` բնութագրական անվանումներով: Առաջինը 90-ականնների Գոյամարտն էր: 20թ-ի սեպտեմբերյանը Երկրորդ անվանել է Իլհամ Ալիևը ՝ դրա տակ դնելով շատ կոնկրետ իմաստ. նրա հայրը՝ փակագծում Ադրբեջանը, 90-ականներին պարտվեց, իսկ ինքը ահա եկավ ու լուծեց վրեժը: Ադրբեջանցուն կերակրելու համար ընտիր ուտեստ է: Իսկ մենք ո՞նց ենք բնորոշում 2016-ի Ապրիլյանը : Չլինի՞ տեղային  բախումներ, երբ թշնամին հարձակվել էր հնարավոր ուղղություններով՝ Թալիշ, Ջաբրաիլ, Աղդամ: 20 թվականին Արցախյան ԵՐՐՈՐԴ պատերազմն էր, թող լինի 44-օրյա, բայց՝ Երրորդը: Այն Երկրորդ անվանելով և՛ Ալիևի տան ջրաղացին եք ջուր լցնում, և՛ ջուր եք սարքում Ապրիլյանի արդյունքը, որում թշնամին չի հաղթել: 

Մեր Խաչի դատաստանը

Image
  Մեր Ստեփանակերտի խաչի այս կադրերը ես հրապարակում եմ առաջին անգամ: Սրբապիղծները այն տապալեցին 2023-ի սեպտեմբերին՝ քաղաքի բնակիչների աչքի առաջ, չսպասելով բոլորի հեռանալուն:  2024թ. ապրիլի 19-ի դրությամբ Գուգլի արբանյակային պատկերներում Խաչը դեռ կար՝ գետնին տապալված: Որևէ մեկը չգիտի՝ աշխարհում ինչ զարգացումներ պետք է լինեն, և քանի տարի կամ տասնամյակ դա կպահանջի, որ միջազգային դատավորները կայացնեն ադրբեջանական վանդալիզմի դատավճիռը։ Մենք պարզապես պարտավոր ենք անդադար համալրել «Ադրբեջանական հանցանքներ» անունով թղթապանակը և փաստերը ներկայացնել աշխարհին: Իհարկե, որպես պետություն անընդհատ ուժեղանալուն զուգընթաց: 2023թ. սեպտեմբերի 19-ին, 9-ամսյա ամբողջական բլոկադայից հետո Ադրբեջանի պատերազմական գործողության հետևանքով Արցախի տեղաբնակ հայ ժողովուրդը վերջնականապաես զրկվեց Հայրենիքից 19 сентября 2023г. вследствие военных действий Азербайджана, последовавших за 9-месячной тотальной блокадой, коренное армянское население Нагорного Карабаха окончательно лишилось своей Родины On September 19,...

Ճամփան բոլո՞ր պատերազմներն է տեսել

Image
  Հին Արցախում, մինչև Լաչինի ու Վարդենիսի կողմերից ճամփաների կառուցումը, իսկական գլխացավանք էր Ստեփանակերտ հասնելը: Հատկապես՝ հյուսիսից, Քարվաճառի կողմից: Ահա 95թ. մի կադր՝ նկարահանված Կիչան գյուղի մոտ /քիչ ներքևում դրված է հղումը/: Այս հատվածը հետագայում դարձավ Արցախի Հյուսիս-հարավ մայրուղու մաս, որը ճիշտ է, այդքան էլ որակով չկառուցվեց: Իսկ մայրուղիներին ամենուր մեր զոհված տղաների հուշաքարեր էին: Ավելի ուշ, Բակո Սահակյանի նախագահության շրջանում, դրանք աստիճանաբար հեռացվեցին, երևի պատերազմի դառը հուշերը անդադար չթարմացնելու նպատակով:  Իսկ այս հատվածները ճանաչելի են անգամ ծառերի ստվերներից, առանց գեղարվեստական չափազանցության: Կիչան-Չլդրան ճանապարհն է: Պատերազմ տեսած կամուրջը:  Հիմա էլ կա, նորոգված, բայց դեռ անհայտ է՝ այն իր գոյության արդյո՞ք  բոլոր պատերազմներն է տեսել: 

Վերնագիրը փոխելու ժամանակը

Image
2024-ի սեպտեմբերի 19-ի ամբողջ օրը հիշում եմ այս տարվա մի տեսանյութս՝ «Վերջին հաղթական Մայիսի 9-ը»: 2020-ին էի նկարել ստեփանակերտցի մի հրաշալի փոքրիկի պարը Հուշահամալիրում:  «Վերջին հաղթական Մայիսի 9-ը» Մտածում եմ՝ լավ, ինչո՞ւ եմ հատկապես դա հիշում: 88-ի Շարժումը դեռ մի կողմ, 1992-ից Արցախի լացն ու ուրախությունը կրող մարդ եմ, քի՞չ բան կա, որ հենց ա՛յդ դրվագը դուրս չի գալիս ուղեղիցս: Ու երևի գտնում եմ պատասխանս, որ դա պահանջն է՝ Լույսի, Չկոտրվելու, Ինքս ինձ համոզելու, Դեռ 1 տարվա վերքից ծիկրակող արյունը սրբելու, Հավատալու , որ մի անգամ տեսածս հաղթանակը վերջինը չէ, անգամ եթե իմ աչքով չտեսնեմ: Պահանջատերը ինչ-որ տեղ ներսումս է: Աստված նրան ու ինձ համբերություն տա: Ու խելք: Մի փոքր էլ՝ մոտեցնի «Վերջին..»-ը փոխելու ժամանակը:       

ՊԲ նոր դիրքերում. Խաչենի հովտի արժեքը

Image
Չգիտեի, որ վերջին անգամ եմ Պաշտպանության Բանակի դիրքերում, որոնք ինձ հարազատ էին 30 տարուց ավելի։ Արցախի մտերիմներիս հետ անցնում էինք Ասկերանի շրջանի պաշտպանական բնագծով՝ Խրամորթի, Խնապատի թիկունքով, մինչև Խաչենի կամուրջ։  Արցախի բանակի մասին ես պատկերացում ունեմ՝ Արաքսի ափի առաջին պոստից մինչև Եղնիկների երրորդ գումարտակի 132-ը։ Իհարկե, համեմատելու բան կար։ Նախ՝ մատակարարման ուղիները։ Նախկինի հետ ոչ մի եզր։ Նկարահանման պահին թշնամին արդեն 3 ամիս զավթել էր Փառուխը և Քարագլխի մի մասը։ Բանակը մի կերպ էին ապահովում լեռնային նեղ կածաններով։  Մեր զինտեխնիկայի մասին ընդհանրապես չգիտեմ ինչ ասել, երբ դեռ աչքիս առաջ են ՊԲ-ի հրթիռահրետանային ու ՀՕՊ համակարգերը։ Միայն այս խաչը կցուցադրեմ  մեր դիրքերից։ Ինչևէ։ Հասանք այն կետ, որտեղ արել եմ իմ լուսանկարը։ Հեռվում Վանքասարն էր։ Երևի շատ քիչ արցախցի է եկեղեցին տեսել հակառակ կողմից։ Այդ վայրում մաշկի վրա էր զգացվում Փառուխի անկման հետևանքը։  Տեսնում էի հին Արմենակավանը , թշնամու տանկերը և կահավորած բազան: Ավելի լավ պատ...

Ադրբեջանի ազգային հերոսը

Image
 Ադրբեջանի ազգային հերոսի մասին եմ խոսոլու։ Չզարմանաք։ Չինգիզ Մուստաֆաևը պատերազմական օպերատոր էր, որը Խոջալուից հետո օրերի տարբերությամբ 2 անգամ նկարել է ողբերգության վայրը։ Հիմնավորել է, որ դիակները գտնվում էին Ադրբեջանի վերահսկած տարածքում, և երկրորդ նկարահանման պահին արդեն խոշտանգված էին։ Հետո անհարմար հարցեր է ուղղել իրենց իշխանություններին, ու այդ ամենի մասին պատմել չեխ լրագրող Դանա Մազալովային ։ Դանան էլ՝ մեզ։ Ասել է, որ արդեն վախենում է Բաքվում առսնց զրահաբաճկոնի շրջել։ Դանան դրա հաջորդ օրը գնացել է Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի հետ հարցազրույցի, որը խոստովանել է. խոջալեցիներին սպանել էր Ժողճակատը ` իր հրաժարականին հասնելու համար։ Այդ ամենից մոտ 3 ամիս անց Մուստաֆաևը ինքը  սպանվում է Աղդամից ոչ հեռու, Նախիջևանիկի մոտ։ Պարզից պարզ է, որ հենց ժողճակատն էր սպանել։ Հունիսի 15-ը այդ սպանության օրն է։

Հունիսի 12. Մոնթեի ու Շահումյանի կորուստը

Image
Անկախության սկզբում առնվազն 2 ցավոտ կորուստ ենք այդ օրը. 1992 -ին Ադրբեջանի մեծ հարձակման օրն է ( պատմել եմ ՝ որտեղ էի, ինչպես իմացա): Եվ 1993 -ին կորցրեցինք Մոնթե Մելքոնյանին:  92-ին թշնամին հայաթափեց Արցախի Շահումյանի շրջանը: Ընդամենը 1-2 օրում։ Մի քանի պատճառ կա, հիմնականը, իմ կարծիքով՝ մեր անհոգությունն էր։ Շուշիի գործողությունից անցել էր մեկ ամիս, Լաչինի միջանցքի ազատագրումից՝ է՛լ ավելի քիչ։ Մեր մի մասին /թերևս մեծամասնությանը/ համակել էր հաղթական թմբիրը, ծովը թվում էր ծնկից ցածր, պատերազմը՝ ավարտված։ Իսկ թշնամին այդ 1 ամսում վերախմբավորեց ուժերն ու անցավ այն հարձակմանը, որը Արցախի վերացումից 5 էր պակաս։ Շահումյանը , Մարտակերտի հյուսիսը, արևելքը հայտնվեցին թշնամու տիրապետության տակ։ Մինչև Խաչենի հովիտ էլ մնացել էին հաշված կիլոմետրեր։ Գետաշենից , Մարտունաշենից , Էրքեջից , Բուզլուխից , Մանաշիդից , այլ շեներից մեզ մնաց միայն հուշը՝ անգամ հաղթական Գոյամարտից հետո։ Մոնթեի մասին նոր բան․․․ չգիտեմ, թերևս, միայն Հերոսի մանկության ու պայքարի ընկերները կարող են ասել։ Չնայած, մեկ բան, այ...

Վանդալիզմը Հաթերքում

Image
  Այսպես կոչված հարևանների վանդալիզմի ակտերից մեկն էլ հիշեցնեմ, երևի տեսել եք, Հաթերքի ազատամարտիկների հուշահամալիրի մասին է խոսքս: Պարզապես ուզում էի ցուցադրել ինչ տեսք ուներ այն՝ մինչև ադրբեջանցիների հայտնվելը: Տեսանյութի լուսանկարները արվել են 21թ. փետրվարի 4-ին: «Ղարաբաղ Տելեկոմի» մասնագետները նորոգման աշխատանք էին կատարում Հաթերքի կայանում, որը համալիրի հարևանությամբ է: Գյուղի պաշտպանության համար զոհված բոլոր տղաների գերեզմանները խնամված էին: Մարդիկ Երրորդ պատերազմից հետո վերադառնում էին, ու ինչ-որ հույս կար: Էթնիկ զտումից հետո, 24թ-ի հունվարի 15-ին Յութուբում հայտնվեց մի բարբարոսի նկարահանում:  հուշաքարերի ու տապանքարերի մի մասը գետնին տապալված:  Ու հիմա «քաղաքակիրթ աշխարհը» ողջունում է ինչ-որ բանակցություններ, որոնք իբրև թե խաղաղություն են հաստատելու: Դասականի հարցրած՝ իրո՞ք : Իրո՞ք որևէ մեկը հավատում է վայրենու հետ հաշտ ապրելու հեռանկարին: Դրանք Արցախում ԽԱՉ չեն թողել, եկեղեցիներ ու գյուղեր են հավասարեցրել հողին: Վերջը դեռ չի երևում: Մինչև էս վիդեոն նայեք՝ մի ու...

Թուրքերի ջախջախումը Արաքսի ափին

Image
Ինչպես խոստացել էի ։ Սա պատմություն է Արցախի Պաշտպանության Բանակի հերոսական էջերից մեկի մասին։ Ուղիղ 10 տարի առաջ, 2014թ․ մայիսի 28-ին հայկական Բանակի համար 1 հենակետի վրա հարձակվեց ադրբեջանցիների՝ ամենաէլիտար համարվող «Յաշմա» հատուկ նշանակության ստորաբաժանումը։  Հենակետը համար 1 անվանում էին աշխարհագրական դիրքի համար․ այն իրոք ամենաարևելյան-հարավային-էր, պարզապես առաջինը՝ Իրանի, Արցախի ու Ադրբեջանի շփման կետում։ Թուրքերը շատ լավ գիտեին պաշտպանության ուղիղ գծով՝ Արաքսից դեպի հյուսիս տեղակայված մեր դիրքերի թույլ տեղերը․ դա մարդկային ռեսուրսի պակասի պատճառով «սև կետերի» առկայությունն էր։ Ու հենց նման մի կետից էլ սողոսկեցին։ Այնտեղ հասնել ինձ հաջողվեց միայն մայիսի 30-ին, հաշվի առնելով, որ նման դեպքերում պաշտոնական հաղորդագրությունը միշտ հրապարակվում է բավականին ուշ։ Ռեպորտաժում չկա որևէ խտացված գույն․ դա ամենաիսկական հերոսություն էր։

Վերհիշեք ու հիշեք այս կադրերը

Image
#ՊԲ  Այս հենակետի վրա 10 տարի առաջ դիվերսիա արվեց, 2014-ի մայիսի 28-ին։ Հերոսամարտով հետ մղվեց։ Ինչպես՝ մանրամասն կպատմեմ այդ օրը։ Ինձ հասու կարողություներով ես չեմ թողնելու մոռացվի #Արցախ/ը։   

Արցախի տեղահանումը նոյեմբերի 7-ին - ֆոտոպատմություն #1

Image
Լուսանկարների այս պատմությունը անձնական բնույթ չունի: Դժվար թե դ ա որևէ մեկին հետաքրքրեր: Ես որոշեցի ներկայացնել այն կարևորը, ինչը առնչվում է մեզ համար ընդհանուր երևույթների հետ։ Առաջինը Արցախում մնացած բնակչության տեղահանման մասին է՝ 2020թ. նոյեմբերի 7-ին : Ներկայացվող լուսանկարի տատիկին նկարել եմ  Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտ, Դրմբոնի խաչմերուկում (դետալային ավելի տեսանելի է տեսանյութում )։ Նրան տեսնելիս երևի անհնար էր չպատկերացնել հարյուրամյակներով մեր ազգի կրած տառապանքն ու գաղթի ճամփաները: Բացատրեմ, թե ինչպե՞ս ամենը պատահեց այդ անգամ։ Նոյեմբերի 7-ի կեսօրից հետո, ոչ զինվորական ծառայություններին հրահանգ իջեցվեց լքել Ստեփանակերտը ։ Գուցե այլ տեղերից էլ, չգիտեմ։ Վերցնել միայն ամենաանհրաժեշտ իրերը ու շտապ հեռանալ։ Առանց բացատրության։ Ուղղությունը` Մարտակերտ ։  Շարժվեցինք, Աստղաձորի խաչմերուկում ճամփան փակել էին զինվորականները։ Իբրև թե` ռազմական շարասյուն էր անցնելու։ Չկար նման բան: Հետո, երբ այդ «պոստը» անցա՝ ոչ մի զինվորական մեքենա չեմ տեսել մինչև Վանք գյուղ։ Իսկ ճանապ...

Լաչինի միջանցք․ Հայրենիքի միավորումը

Image
1992-ի արցախյան օրերից մեկը լավ եմ հիշում՝ Ստեփանակերտում, հունիսի 11-ը։ Հիշում եմ, որովհետև հաջորդ օրը, Երևան վերադառնալու ճանապարհին, Լաչինի պոստում տղաներից իմացա, որ թշնամին հարձակում է սկսել  Շահումյանի շրջանի վրա: Հունիսի 12-ին։ Մարտակերտի ու մնացած գլխավոր գործողություններին օրը կգա՝  կանդրադառնամ: Հիմա  զուտ կադրեր վերելքի այդ օրերից։ Ազատագրումից, մայիսի 18-ից դեռ 1 ամիս էլ չէր անցել: Լաչինի միջանցքով ավտոբուսային հաղորդակցություն կար, սովետի օրերի հունգարական Իկարուսը։ Մարդիկ էլ՝ վերադառնում էին՝  ինչով պատահեր։ Ի դեպ, ճանապարհի վիճակն էլ չէի ասի, թե շատ վատն էր։  Արցախյան տարեգրությունում շատ կադրեր կան, կպահենք հիշողությունը։