Արցախյան պատերազմները․ Գոյամարտ, Ապրիլյան, Երրորդ
Շատ մեդիաներ 2020 թվականի պատերազմը թվագրում են Երկրորդ: Ավելի հաճախ ասում են 44-օրյա: Բացատրեմ՝ որն է ճիշտը: Ադրբեջանի հետ մենք ունեցել ենք 3 մեծ պատերազմ` բնութագրական անվանումներով: Առաջինը 90-ականնների Գոյամարտն էր: 20թ-ի սեպտեմբերյանը Երկրորդ անվանել է Իլհամ Ալիևը՝ դրա տակ դնելով շատ կոնկրետ իմաստ. նրա հայրը՝ փակագծում Ադրբեջանը, 90-ականներին պարտվեց, իսկ ինքը ահա եկավ ու լուծեց վրեժը: Ադրբեջանցուն կերակրելու համար ընտիր ուտեստ է: Իսկ մենք ո՞նց ենք բնորոշում 2016-ի Ապրիլյանը: Չլինի՞ տեղային բախումներ, երբ թշնամին հարձակվել էր հնարավոր ուղղություններով՝ Թալիշ, Ջաբրաիլ, Աղդամ:
20 թվականին Արցախյան ԵՐՐՈՐԴ պատերազմն էր, թող լինի 44-օրյա, բայց՝ Երրորդը: Այն Երկրորդ անվանելով և՛ Ալիևի տան ջրաղացին եք ջուր լցնում, և՛ ջուր եք սարքում Ապրիլյանի արդյունքը, որում թշնամին չի հաղթել:
Comments
Post a Comment