Շառլը, Ցեղասպանությունը, Շիրակն ու Քոչարյանը
Մոլորակի 8 մլրդ մարդկանցից 0, ամբողջ չգիտեմ քանի տոկոսը տեսած կլինի Շառլին : Այդ բախտավորներից մեկը ես եմ: Եվ այսպես, միակ ու անմոռանալի այդ օրը սրանից 24 տարի առաջ էր, դեկտեմբերին, Փարիզի համագումարների պալատում: Շառլը հայտարարել էր մեծ բեմին հրաժեշտ տալու և վերջին համերգաշրջանի մասին: Համերգներից մեկին շանսոնյեն հրավիրել էր Հայաստանի նախագահին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին : Ներկա էր նաև Ժակ Շիրակը : Արտիստիկ, ինչպես զտարյուն ֆրանսիացին: Ես մենակ էի, առանց օպերատորի, մեծ Betacam SP կամերայով, առանց շտատիվի, դեսպանությունը բնականաբար զբաղված էր գլխավոր անձով: Սա ասում եմ, որ կադրերին ներողամիտ վերաբերվեք: Համերգի միայն ինչ-որ հատվածներ հաջողվեց նկարել՝ անվտանգության աշխատակիցների թիկունքից: Արգելված էր, կարծեմ միայն TF1-ը ուներ նկարելու իրավունք: Ընդմիջմանը Քոչարյանն ու Շիրակը իջան Մաեստրոյի մոտ, հանդերձարան: Փոքր սենյակ էր, չգիտեմ ինչպես այդքան մարդ տեղավորվեց: Ցավոք, ֆրանսերենին չեմ տիրապետում, լսելու ժամանակ էլ չկար: Մի քանի վայրկյանից ֆրանսիական անվտանգությո...