Posts

Showing posts with the label Ադրբեջան

Մեղրի. ո՞ւմ ինչ է պետք մեր հողում

Image
  Մեղրու ճանապարհի կանխատեսումներից գլուխ հանելը հեշտ բան չի, անգամ, երբ վերլուծաբանների մի մասին ճանաչում ես, գիտես՝ ով ինչ գրիչով է գրում՝ հայկական, ռուսական, թե ամերիկյան։ Ես հիմնական թեզերը կարդում-վերլուծում եմ, գրչի ծագումը հաշվի առնում ու անցնում առաջ։ Տեսանյութը՝ այստեղ Բայց  մի կետում, առանց մեծամտության խոստովանեմ, չի ստացվում լոգիկան որսալ, ու կուզեի որակյալ բացատրություն լսել: Հարցը հետևյալն է․ ըստ վերլուծական դոկտրիններից մեկի, Հայաստանի իշխանությունը Ադրբեջանի պահանջով  բացելու է այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքը» , ստեղից դուրս է մղելու Ռուսաստանին և ճանապարհի հսկողությունը հանձնելու է Արևմուտքին՝ ի դեմս Թուրքիայի ։  Քանի որ սցենարը գոյութենական արժեք ունի,չես կարող կարդալ-անցնել։ Տեսեք․ Ադրբեջանը մի 1000 անգամ ասել է՝ կողմ եմ, թող ռուսները  վերահսկեն ճանապարհը։ Մի 2000 անգամ էլ Թուրքիան ու Ադրբեջանն են հաստատել, որ դիրքորոշումներում միասնական են։ Այսինքն՝ ստացվեց, որ Թուրքիան է՞լ է կողմ ռուսների հսկողությանը։ Ուզում եմ հասկանալ՝ ո՞նց ա դա հնար...

Թշնամու ջարդն ու մերոնց դարդը

Image
Տեսանյութը՝ այստեղ 35 տարի առաջ, 1990թ. հունվարի 19-ին ռուսները կոտորած սարքեցին Բաքվում. իշխանության հարց էր, Ադրբեջանը անկախությունից 5 պակաս վիճակում էր: Ազգայնական Ժողճակատը հսկողությունի դուրս էր եկել։  Զորքը լցրին, ջարդեցին, լուրը տարածվեց Սովետով մեկ, բայց կադր չկար, միայն խոսում էին։ 3 օր անց, ամսի 22-ին Մոսկվայում էի, մի միջազգային մեդիա ընկերությունից խնդրեցի այդ կադրերը։ Սրանք էլ թե` կտա՞ս Երասխի  քո նկարածը։  - Change? - Change! Ամսի 25-ին Ռոբերտ Մավիսակալյանի «15 օր» ծրագրի եթերն էր, այն ժամանակ՝ համար մեկն էր Առաջին ալիքում։ Բաքվի կոտորածի կադրերից հավաքեցի մի կարճ no comment...  դաժան տեսարաններ էին։ Հաջորդ օրը տաքսիով բարձրանում եմ ստուդիա, մեքենայում այլ ուղևորներ էլ կային (այն ժամանակ նորմալ էր)։ Երկու կին զրուցում են. -Տեսա՞ր տելեվիզրով ինչ ցույց տվին, էդ ինչ էին արել... -Հաա, շատ մեղկ էին... Սուսուփուս լսում-մտածում էի` ինչ լավ էր, որ այդ կադրերից երկար չցուցադրեցի։ 1 շաբաթ առաջ Բաքվում հայերի ցեղասպանություն էր, Սումգայիթի վերքերը` թարմ, իսկ մեր...

Արցախի գինը՝ Պուտին-Սարգսյան-Բրյուսել փակագծերում

Image
                                                    Ամբողջական տեսանյութը՝ այստեղ «Եվրամիության անդամակցության օրենքի քննարկումը Ռուսաստանում համարում են ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու սկիզբ» : ՏԱՍՍ, ՌԴ փոխվարչապետ Ալ. Օվերչուկ Շատ կարևոր մի նրբերանգ կա ներկայացնելու Հայաստան-Եվրամիություն-ԵԱՏՄ եռանկյունու վերաբերյալ: Այստեղ առկա է 2 շերտ. մեկը սոցիալ-տնտեսական, մյուսը՝ անվտանգային: Սոցիալականի մասին գիտեն բոլորը, ովքեր առնչվել են  արևմուտքի հետ, ասենք, ապրել են եվրոպական որևէ թանկ քաղաքի 3 աստղանի հյուրանոցում: Լույս, ջուր, միանում-անջատվում են շարժման սենսորով: Ամեն ինչ թանկ է: Մարդիկ խնայում են ամեն ինչի վրա: Ի դեպ, մեզ էլ չէր խանգարի։ Երևի նույնն է ակնարկել պարոն Օվերչուկը ՝ էներգիան թանկանալու է, արտահանումը նվազելու: Մեր սուվերեն ընտրությունն է. վճարել ու բարեփոխվել Եվրոպայում հայտնվելու համար, թե ոչ՝ կասենք հանրաքվեով, եթե գործը հասնի դրան: ...

Եռակողմի փշրանքները

Image
Հայտնի հայտարարությունը՝ 20թ․ նոյեմբերի 9-ի, հատկապես 24 թվականին, հաճախ հիշատակեց ռուսական կողմը՝ Լավրովը, Զախարովան,, Գալուզինը, Օվերչուկը։ Նրանց հիմնական ուղերձն էր՝ խաղաղության և ապաշրջափակման կարելի է հասնել միայն 2020-22 թվականների եռակողմ համաձայնությունների համապարփակ իրականացմամբ։ Հնչեղ բառ է, չէ՞, այդ «համապարփակը» ։ Ես ոչ միայն կհամաձայնեի, այլև կհիշեցնեի՝ ինչի մասին էր նոյեմբերի 9-ը։ Պաշտոնական հրապարակմանը նախորդած բանավոր ուղերձում ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը, հակիրճ թվարկելով փաստաթղթի կետերը, ասաց, որ «տրասպորտային հաղորդակցության հսկողությունը իրակացնացվում է, այդ թվում՝ ՌԴ սահմանապահ մարմինների օժանդակությամբ» : Հենց սա են ամենահաճախը հիշում նշածս պաշտոնյաները՝ տրասպորտային հաղորդակցության հսկողությունը իրականացվում է, ուշադիր եղեք՝  « նաև ՌԴ սահմանապահ ծառայության մարմինների օժանդակությամբ »։ Այդպես ասաց Վլադիմիր Պուտինը։ Իսկ հրապարակված պաշտոնական տեքստում արդեն չկան «նաև»-ն ու «օժանդակությամբ»-ը.  առանց տարընթերցման գրված է` «Հսկողությունը իրականացնում են ...

Արցախ վերադառնալու համար պարտադիր չէ պատերազմով հիվանդանալը

Image
  Ինչ կատարվեց քո, իմ, մարդկանց մտքերի հետ, 94թ-ի հրադադարից հետո:  Եվ մեր, և ադրբեջանցիների:  Վերլուծենք ու իրատեսորեն հասկանանք՝ ունե՞նք Արցախ վերադարձի շանս:  Նույն կերպ Ադրբեջանը, այն ժամանակ շանս ունե՞ր Արցախը վերագրավելու: Սքրինշոթը՝ տեսանյութից Ես ուզում եմ պարզաբանել հարցը՝ արդյո՞ք Արցախ վերադառնալը պետք է անցնի պատերազմի ճանապարհով: Եվ այսպես, նախ այն մասին, թե ինչ արեց Ադրբեջանը հրադադարի 26 տարվա ընթացքում։  Առաջին պատերազմից մի քանի տարի անց, հայ լրագրողների խմբի կազմում ես եղել եմ Բաքվում, զրուցել, բանավիճել հասարակ մարդկանց ու մեծավորների հետ։ Այս լուսանկարում Վաֆա Գուլուզադեն է, հետին պլանում՝ ես։   Գուլուզադեն Հեյդար Ալիևի ռեժիմի ամենաանզիջում բազեն էր: Եվ խելացի: Շատ կարճ շեղվեմ՝ ցույց տալու, թե ինչպես էր հայր Ալիևը մանևրում Կրեմլի հետ։ Մոտ 2 ժամանոց հանդիպման ժամանակ Վաֆա Գուլուզադեն անդադար զարգացնում էր միտքը, որ Ադրբեջանը զարգացման արևմտյան վեկտոր է ընտրել, նպատակը Ռուսաստանին այստեղից դուրս մղելն է, ու եթե Հայաստանն ու Ադրբեջանը ...

Հայ-հնդկական հրթիռային գործարքի մասին

Image
Մեր առաջնային թշնամի Ադրբեջանում հետզհետե մեծանում է ընդվզումը հայ-հնդկական ենթադրյալ հրթիռային գործարքի շուրջ: Համակարգի անունն է Փրալայ, որը հինդիից թարգմանվում է ԿԱՏԱԿԼԻԶՄ : Հայաստանը և Հնդկաստանը պաշտոնապես դեռ ոչինչ չեն հաստատել, ամենը հիմնված է ռազմահնդկական մի ռեսուրսի ինֆորմացիայի վրա: Չգիտեմ որքանով է այն հավաստի, որ Բաքվում բուռն են արձագանքում: Օրինակ, Ալիևին կից, քիչ թե շատ լուրջ մի ռազմական փորձագետ կա, երկար տարիներ մեզ հայտնի է Ուզեիր Ջաֆարով անունով: Սույնը որպես կայացած փաստ համարելով այդ համակարգի գնումը, սպառնալից հայտարարություններ է արել: Հասկանանք՝ ինչի մասին է խոսքը: Համացանցը փորփրելիս ես հանդիպեցի մի տեսանյութի՝ Global defense յութուբյան ալիքում: Այնտեղ մի քանի տասնյակ վիդեո կա՝ հնդկական ու այլ զենքերի համեմատության թեմայով: Մեզ առնչվող նյութը Յութուբում տեղադրվել է հուլիսի 20-ին ու վերնագրված է՝ «Համեմատական վերլուծություն. Հայաստանի հնդկական Փրալայ բալիստիկ հրթիռը ընդդեմ Ադրբեջանի իսրայելական Լորա բալիստիկ հրթիռի» : Արդեն ինտրիգային էր, որ  նման նյութ պա...

Արցախյան պատերազմները․ Գոյամարտ, Ապրիլյան, Երրորդ

Image
  Շատ մեդիաներ 2020 թվականի պատերազմը թվագրում են Երկրորդ: Ավելի հաճախ ասում են 44-օրյա: Բացատրեմ՝ որն է ճիշտը: Ադրբեջանի հետ մենք ունեցել ենք 3 մեծ պատերազմ` բնութագրական անվանումներով: Առաջինը 90-ականնների Գոյամարտն էր: 20թ-ի սեպտեմբերյանը Երկրորդ անվանել է Իլհամ Ալիևը ՝ դրա տակ դնելով շատ կոնկրետ իմաստ. նրա հայրը՝ փակագծում Ադրբեջանը, 90-ականներին պարտվեց, իսկ ինքը ահա եկավ ու լուծեց վրեժը: Ադրբեջանցուն կերակրելու համար ընտիր ուտեստ է: Իսկ մենք ո՞նց ենք բնորոշում 2016-ի Ապրիլյանը : Չլինի՞ տեղային  բախումներ, երբ թշնամին հարձակվել էր հնարավոր ուղղություններով՝ Թալիշ, Ջաբրաիլ, Աղդամ: 20 թվականին Արցախյան ԵՐՐՈՐԴ պատերազմն էր, թող լինի 44-օրյա, բայց՝ Երրորդը: Այն Երկրորդ անվանելով և՛ Ալիևի տան ջրաղացին եք ջուր լցնում, և՛ ջուր եք սարքում Ապրիլյանի արդյունքը, որում թշնամին չի հաղթել: 

Մեր Խաչի դատաստանը

Image
  Մեր Ստեփանակերտի խաչի այս կադրերը ես հրապարակում եմ առաջին անգամ: Սրբապիղծները այն տապալեցին 2023-ի սեպտեմբերին՝ քաղաքի բնակիչների աչքի առաջ, չսպասելով բոլորի հեռանալուն:  2024թ. ապրիլի 19-ի դրությամբ Գուգլի արբանյակային պատկերներում Խաչը դեռ կար՝ գետնին տապալված: Որևէ մեկը չգիտի՝ աշխարհում ինչ զարգացումներ պետք է լինեն, և քանի տարի կամ տասնամյակ դա կպահանջի, որ միջազգային դատավորները կայացնեն ադրբեջանական վանդալիզմի դատավճիռը։ Մենք պարզապես պարտավոր ենք անդադար համալրել «Ադրբեջանական հանցանքներ» անունով թղթապանակը և փաստերը ներկայացնել աշխարհին: Իհարկե, որպես պետություն անընդհատ ուժեղանալուն զուգընթաց: 2023թ. սեպտեմբերի 19-ին, 9-ամսյա ամբողջական բլոկադայից հետո Ադրբեջանի պատերազմական գործողության հետևանքով Արցախի տեղաբնակ հայ ժողովուրդը վերջնականապաես զրկվեց Հայրենիքից 19 сентября 2023г. вследствие военных действий Азербайджана, последовавших за 9-месячной тотальной блокадой, коренное армянское население Нагорного Карабаха окончательно лишилось своей Родины On September 19,...

Ճամփան բոլո՞ր պատերազմներն է տեսել

Image
  Հին Արցախում, մինչև Լաչինի ու Վարդենիսի կողմերից ճամփաների կառուցումը, իսկական գլխացավանք էր Ստեփանակերտ հասնելը: Հատկապես՝ հյուսիսից, Քարվաճառի կողմից: Ահա 95թ. մի կադր՝ նկարահանված Կիչան գյուղի մոտ /քիչ ներքևում դրված է հղումը/: Այս հատվածը հետագայում դարձավ Արցախի Հյուսիս-հարավ մայրուղու մաս, որը ճիշտ է, այդքան էլ որակով չկառուցվեց: Իսկ մայրուղիներին ամենուր մեր զոհված տղաների հուշաքարեր էին: Ավելի ուշ, Բակո Սահակյանի նախագահության շրջանում, դրանք աստիճանաբար հեռացվեցին, երևի պատերազմի դառը հուշերը անդադար չթարմացնելու նպատակով:  Իսկ այս հատվածները ճանաչելի են անգամ ծառերի ստվերներից, առանց գեղարվեստական չափազանցության: Կիչան-Չլդրան ճանապարհն է: Պատերազմ տեսած կամուրջը:  Հիմա էլ կա, նորոգված, բայց դեռ անհայտ է՝ այն իր գոյության արդյո՞ք  բոլոր պատերազմներն է տեսել: 

Ադրբեջանի ազգային հերոսը

Image
 Ադրբեջանի ազգային հերոսի մասին եմ խոսոլու։ Չզարմանաք։ Չինգիզ Մուստաֆաևը պատերազմական օպերատոր էր, որը Խոջալուից հետո օրերի տարբերությամբ 2 անգամ նկարել է ողբերգության վայրը։ Հիմնավորել է, որ դիակները գտնվում էին Ադրբեջանի վերահսկած տարածքում, և երկրորդ նկարահանման պահին արդեն խոշտանգված էին։ Հետո անհարմար հարցեր է ուղղել իրենց իշխանություններին, ու այդ ամենի մասին պատմել չեխ լրագրող Դանա Մազալովային ։ Դանան էլ՝ մեզ։ Ասել է, որ արդեն վախենում է Բաքվում առսնց զրահաբաճկոնի շրջել։ Դանան դրա հաջորդ օրը գնացել է Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի հետ հարցազրույցի, որը խոստովանել է. խոջալեցիներին սպանել էր Ժողճակատը ` իր հրաժարականին հասնելու համար։ Այդ ամենից մոտ 3 ամիս անց Մուստաֆաևը ինքը  սպանվում է Աղդամից ոչ հեռու, Նախիջևանիկի մոտ։ Պարզից պարզ է, որ հենց ժողճակատն էր սպանել։ Հունիսի 15-ը այդ սպանության օրն է։

Վանդալիզմը Հաթերքում

Image
  Այսպես կոչված հարևանների վանդալիզմի ակտերից մեկն էլ հիշեցնեմ, երևի տեսել եք, Հաթերքի ազատամարտիկների հուշահամալիրի մասին է խոսքս: Պարզապես ուզում էի ցուցադրել ինչ տեսք ուներ այն՝ մինչև ադրբեջանցիների հայտնվելը: Տեսանյութի լուսանկարները արվել են 21թ. փետրվարի 4-ին: «Ղարաբաղ Տելեկոմի» մասնագետները նորոգման աշխատանք էին կատարում Հաթերքի կայանում, որը համալիրի հարևանությամբ է: Գյուղի պաշտպանության համար զոհված բոլոր տղաների գերեզմանները խնամված էին: Մարդիկ Երրորդ պատերազմից հետո վերադառնում էին, ու ինչ-որ հույս կար: Էթնիկ զտումից հետո, 24թ-ի հունվարի 15-ին Յութուբում հայտնվեց մի բարբարոսի նկարահանում:  հուշաքարերի ու տապանքարերի մի մասը գետնին տապալված:  Ու հիմա «քաղաքակիրթ աշխարհը» ողջունում է ինչ-որ բանակցություններ, որոնք իբրև թե խաղաղություն են հաստատելու: Դասականի հարցրած՝ իրո՞ք : Իրո՞ք որևէ մեկը հավատում է վայրենու հետ հաշտ ապրելու հեռանկարին: Դրանք Արցախում ԽԱՉ չեն թողել, եկեղեցիներ ու գյուղեր են հավասարեցրել հողին: Վերջը դեռ չի երևում: Մինչև էս վիդեոն նայեք՝ մի ու...