Վանդալիզմը Հաթերքում

 Այսպես կոչված հարևանների վանդալիզմի ակտերից մեկն էլ հիշեցնեմ, երևի տեսել եք, Հաթերքի ազատամարտիկների հուշահամալիրի մասին է խոսքս: Պարզապես ուզում էի ցուցադրել ինչ տեսք ուներ այն՝ մինչև ադրբեջանցիների հայտնվելը: Տեսանյութի լուսանկարները արվել են 21թ. փետրվարի 4-ին: «Ղարաբաղ Տելեկոմի» մասնագետները նորոգման աշխատանք էին կատարում Հաթերքի կայանում, որը համալիրի հարևանությամբ է: Գյուղի պաշտպանության համար զոհված բոլոր տղաների գերեզմանները խնամված էին: Մարդիկ Երրորդ պատերազմից հետո վերադառնում էին, ու ինչ-որ հույս կար: Էթնիկ զտումից հետո, 24թ-ի հունվարի 15-ին Յութուբում հայտնվեց մի բարբարոսի նկարահանում:  հուշաքարերի ու տապանքարերի մի մասը գետնին տապալված: 


Ու հիմա «քաղաքակիրթ աշխարհը» ողջունում է ինչ-որ բանակցություններ, որոնք իբրև թե խաղաղություն են հաստատելու: Դասականի հարցրած՝ իրո՞ք: Իրո՞ք որևէ մեկը հավատում է վայրենու հետ հաշտ ապրելու հեռանկարին: Դրանք Արցախում ԽԱՉ չեն թողել, եկեղեցիներ ու գյուղեր են հավասարեցրել հողին: Վերջը դեռ չի երևում: Մինչև էս վիդեոն նայեք՝ մի ուրիշ այլանդակություն կանեն:


Իմ անձնական եզրահանգումը հետևյալն է: եթե ինչ-որ տեղ տանող ճանապարհ կա՝ ապա դրանով Հայաստանում գործող արցախյան հ/կ-ները պետք է գնան թակելու ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանատների դռները: Ինչո՞ւ է դա կարևոր։ Եթե այսօր ընթացք չտան, մեկ է՝ մի դավթարում գրել-պահելու են։ Մինչև կգա այլ ժամանակ, երբ արևմտյան աշխարհը կախված չլինի թուրքականի ռեսուրսներից։ 



Comments