Հայ-հնդկական հրթիռային գործարքի մասին

Մեր առաջնային թշնամի Ադրբեջանում հետզհետե մեծանում է ընդվզումը հայ-հնդկական ենթադրյալ հրթիռային գործարքի շուրջ: Համակարգի անունն է Փրալայ, որը հինդիից թարգմանվում է ԿԱՏԱԿԼԻԶՄ : Հայաստանը և Հնդկաստանը պաշտոնապես դեռ ոչինչ չեն հաստատել, ամենը հիմնված է ռազմահնդկական մի ռեսուրսի ինֆորմացիայի վրա: Չգիտեմ որքանով է այն հավաստի, որ Բաքվում բուռն են արձագանքում: Օրինակ, Ալիևին կից, քիչ թե շատ լուրջ մի ռազմական փորձագետ կա, երկար տարիներ մեզ հայտնի է Ուզեիր Ջաֆարով անունով: Սույնը որպես կայացած փաստ համարելով այդ համակարգի գնումը, սպառնալից հայտարարություններ է արել: Հասկանանք՝ ինչի մասին է խոսքը: Համացանցը փորփրելիս ես հանդիպեցի մի տեսանյութի՝ Global defense յութուբյան ալիքում: Այնտեղ մի քանի տասնյակ վիդեո կա՝ հնդկական ու այլ զենքերի համեմատության թեմայով: Մեզ առնչվող նյութը Յութուբում տեղադրվել է հուլիսի 20-ին ու վերնագրված է՝ «Համեմատական վերլուծություն. Հայաստանի հնդկական Փրալայ բալիստիկ հրթիռը ընդդեմ Ադրբեջանի իսրայելական Լորա բալիստիկ հրթիռի» : Արդեն ինտրիգային էր, որ նման նյութ պա...