Մեղրի. ո՞ւմ ինչ է պետք մեր հողում

Մեղրու ճանապարհի կանխատեսումներից գլուխ հանելը հեշտ բան չի, անգամ, երբ վերլուծաբանների մի մասին ճանաչում ես, գիտես՝ ով ինչ գրիչով է գրում՝ հայկական, ռուսական, թե ամերիկյան։ Ես հիմնական թեզերը կարդում-վերլուծում եմ, գրչի ծագումը հաշվի առնում ու անցնում առաջ։ Տեսանյութը՝ այստեղ Բայց մի կետում, առանց մեծամտության խոստովանեմ, չի ստացվում լոգիկան որսալ, ու կուզեի որակյալ բացատրություն լսել: Հարցը հետևյալն է․ ըստ վերլուծական դոկտրիններից մեկի, Հայաստանի իշխանությունը Ադրբեջանի պահանջով բացելու է այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքը» , ստեղից դուրս է մղելու Ռուսաստանին և ճանապարհի հսկողությունը հանձնելու է Արևմուտքին՝ ի դեմս Թուրքիայի ։ Քանի որ սցենարը գոյութենական արժեք ունի,չես կարող կարդալ-անցնել։ Տեսեք․ Ադրբեջանը մի 1000 անգամ ասել է՝ կողմ եմ, թող ռուսները վերահսկեն ճանապարհը։ Մի 2000 անգամ էլ Թուրքիան ու Ադրբեջանն են հաստատել, որ դիրքորոշումներում միասնական են։ Այսինքն՝ ստացվեց, որ Թուրքիան է՞լ է կողմ ռուսների հսկողությանը։ Ուզում եմ հասկանալ՝ ո՞նց ա դա հնար...