Թշնամու ջարդն ու մերոնց դարդը
Տեսանյութը՝ այստեղ
35 տարի առաջ, 1990թ. հունվարի 19-ին ռուսները կոտորած սարքեցին Բաքվում. իշխանության հարց էր, Ադրբեջանը անկախությունից 5 պակաս վիճակում էր: Ազգայնական Ժողճակատը հսկողությունի դուրս էր եկել։
Զորքը լցրին, ջարդեցին, լուրը տարածվեց Սովետով մեկ, բայց կադր չկար, միայն խոսում էին։ 3 օր անց, ամսի 22-ին Մոսկվայում էի, մի միջազգային մեդիա ընկերությունից խնդրեցի այդ կադրերը։ Սրանք էլ թե` կտա՞ս Երասխի քո նկարածը։- Change?
- Change!
Ամսի 25-ին Ռոբերտ Մավիսակալյանի «15 օր» ծրագրի եթերն էր, այն ժամանակ՝ համար մեկն էր Առաջին ալիքում։ Բաքվի կոտորածի կադրերից հավաքեցի մի կարճ no comment... դաժան տեսարաններ էին։ Հաջորդ օրը տաքսիով բարձրանում եմ ստուդիա, մեքենայում այլ ուղևորներ էլ կային (այն ժամանակ նորմալ էր)։ Երկու կին զրուցում են.
-Տեսա՞ր տելեվիզրով ինչ ցույց տվին, էդ ինչ էին արել...
-Հաա, շատ մեղկ էին...
Սուսուփուս լսում-մտածում էի` ինչ լավ էր, որ այդ կադրերից երկար չցուցադրեցի։ 1 շաբաթ առաջ Բաքվում հայերի ցեղասպանություն էր, Սումգայիթի վերքերը` թարմ, իսկ մերոնք ադրբեջանցիների դարդն էին լացում։ Մեկնաբանելու բան չկա: Մենք քրիստոնյա ենք ու քաղաքակրթական այլ շերտի ներկայացուցիչ:
Comments
Post a Comment