Մեր Խաչի դատաստանը
Մեր Ստեփանակերտի խաչի այս կադրերը ես հրապարակում եմ առաջին անգամ: Սրբապիղծները այն տապալեցին 2023-ի սեպտեմբերին՝ քաղաքի բնակիչների աչքի առաջ, չսպասելով բոլորի հեռանալուն:
2024թ. ապրիլի 19-ի դրությամբ Գուգլի արբանյակային պատկերներում Խաչը դեռ կար՝ գետնին տապալված: Որևէ մեկը չգիտի՝ աշխարհում ինչ զարգացումներ պետք է լինեն, և քանի տարի կամ տասնամյակ դա կպահանջի, որ միջազգային դատավորները կայացնեն ադրբեջանական վանդալիզմի դատավճիռը։ Մենք պարզապես պարտավոր ենք անդադար համալրել «Ադրբեջանական հանցանքներ» անունով թղթապանակը և փաստերը ներկայացնել աշխարհին: Իհարկե, որպես պետություն անընդհատ ուժեղանալուն զուգընթաց:
2023թ. սեպտեմբերի 19-ին, 9-ամսյա ամբողջական բլոկադայից հետո Ադրբեջանի պատերազմական գործողության հետևանքով Արցախի տեղաբնակ հայ ժողովուրդը վերջնականապաես զրկվեց Հայրենիքից
19 сентября 2023г. вследствие военных действий Азербайджана, последовавших за 9-месячной тотальной блокадой, коренное армянское население Нагорного Карабаха окончательно лишилось своей Родины
On September 19, 2023, as a result of military actions by Azerbaijan, which followed a 9-month total blockade, the indigenous Armenian population of Nagorno-Karabakh finally lost their homeland.
Comments
Post a Comment