Ճամփան բոլո՞ր պատերազմներն է տեսել

 Հին Արցախում, մինչև Լաչինի ու Վարդենիսի կողմերից ճամփաների կառուցումը, իսկական գլխացավանք էր Ստեփանակերտ հասնելը: Հատկապես՝ հյուսիսից, Քարվաճառի կողմից: Ահա 95թ. մի կադր՝ նկարահանված Կիչան գյուղի մոտ /քիչ ներքևում դրված է հղումը/: Այս հատվածը հետագայում դարձավ Արցախի Հյուսիս-հարավ մայրուղու մաս, որը ճիշտ է, այդքան էլ որակով չկառուցվեց: Իսկ մայրուղիներին ամենուր մեր զոհված տղաների հուշաքարեր էին: Ավելի ուշ, Բակո Սահակյանի նախագահության շրջանում, դրանք աստիճանաբար հեռացվեցին, երևի պատերազմի դառը հուշերը անդադար չթարմացնելու նպատակով: 

Իսկ այս հատվածները ճանաչելի են անգամ ծառերի ստվերներից, առանց գեղարվեստական չափազանցության: Կիչան-Չլդրան ճանապարհն է: Պատերազմ տեսած կամուրջը: 


Հիմա էլ կա, նորոգված, բայց դեռ անհայտ է՝ այն իր գոյության արդյո՞ք  բոլոր պատերազմներն է տեսել: 


Comments