Թուրքերի ջախջախումը Արաքսի ափին

Ինչպես խոստացել էի։ Սա պատմություն է Արցախի Պաշտպանության Բանակի հերոսական էջերից մեկի մասին։ Ուղիղ 10 տարի առաջ, 2014թ․ մայիսի 28-ին հայկական Բանակի համար 1 հենակետի վրա հարձակվեց ադրբեջանցիների՝ ամենաէլիտար համարվող «Յաշմա» հատուկ նշանակության ստորաբաժանումը։ 

Հենակետը համար 1 անվանում էին աշխարհագրական դիրքի համար․ այն իրոք ամենաարևելյան-հարավային-էր, պարզապես առաջինը՝ Իրանի, Արցախի ու Ադրբեջանի շփման կետում։ Թուրքերը շատ լավ գիտեին պաշտպանության ուղիղ գծով՝ Արաքսից դեպի հյուսիս տեղակայված մեր դիրքերի թույլ տեղերը․ դա մարդկային ռեսուրսի պակասի պատճառով «սև կետերի» առկայությունն էր։ Ու հենց նման մի կետից էլ սողոսկեցին։

Այնտեղ հասնել ինձ հաջողվեց միայն մայիսի 30-ին, հաշվի առնելով, որ նման դեպքերում պաշտոնական հաղորդագրությունը միշտ հրապարակվում է բավականին ուշ։ Ռեպորտաժում չկա որևէ խտացված գույն․ դա ամենաիսկական հերոսություն էր։



Comments