Լաչինի միջանցք․ Հայրենիքի միավորումը

1992-ի արցախյան օրերից մեկը լավ եմ հիշում՝ Ստեփանակերտում, հունիսի 11-ը։ Հիշում եմ, որովհետև հաջորդ օրը, Երևան վերադառնալու ճանապարհին, Լաչինի պոստում տղաներից իմացա, որ թշնամին հարձակում է սկսել  Շահումյանի շրջանի վրա: Հունիսի 12-ին։ Մարտակերտի ու մնացած գլխավոր գործողություններին օրը կգա՝  կանդրադառնամ: Հիմա  զուտ կադրեր վերելքի այդ օրերից։ Ազատագրումից, մայիսի 18-ից դեռ 1 ամիս էլ չէր անցել: Լաչինի միջանցքով ավտոբուսային հաղորդակցություն կար, սովետի օրերի հունգարական Իկարուսը։ Մարդիկ էլ՝ վերադառնում էին՝  ինչով պատահեր։ Ի դեպ, ճանապարհի վիճակն էլ չէի ասի, թե շատ վատն էր։ 



Արցախյան տարեգրությունում շատ կադրեր կան, կպահենք հիշողությունը։


Comments