Վերնագիրը փոխելու ժամանակը
2024-ի սեպտեմբերի 19-ի ամբողջ օրը հիշում եմ այս տարվա մի տեսանյութս՝ «Վերջին հաղթական Մայիսի 9-ը»: 2020-ին էի նկարել ստեփանակերտցի մի հրաշալի փոքրիկի պարը Հուշահամալիրում:
![]() |
«Վերջին հաղթական Մայիսի 9-ը» |
Ու երևի գտնում եմ պատասխանս, որ դա պահանջն է՝
Լույսի,
Չկոտրվելու,
Ինքս ինձ համոզելու,
Դեռ 1 տարվա վերքից ծիկրակող արյունը սրբելու,
Հավատալու, որ մի անգամ տեսածս հաղթանակը վերջինը չէ, անգամ եթե իմ աչքով չտեսնեմ:
Պահանջատերը ինչ-որ տեղ ներսումս է: Աստված նրան ու ինձ համբերություն տա:
Ու խելք:
Մի փոքր էլ՝ մոտեցնի «Վերջին..»-ը փոխելու ժամանակը:
Comments
Post a Comment