Արցախի գինը՝ Պուտին-Սարգսյան-Բրյուսել փակագծերում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ «Եվրամիության անդամակցության օրենքի քննարկումը Ռուսաստանում համարում են ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու սկիզբ» : ՏԱՍՍ, ՌԴ փոխվարչապետ Ալ. Օվերչուկ Շատ կարևոր մի նրբերանգ կա ներկայացնելու Հայաստան-Եվրամիություն-ԵԱՏՄ եռանկյունու վերաբերյալ: Այստեղ առկա է 2 շերտ. մեկը սոցիալ-տնտեսական, մյուսը՝ անվտանգային: Սոցիալականի մասին գիտեն բոլորը, ովքեր առնչվել են արևմուտքի հետ, ասենք, ապրել են եվրոպական որևէ թանկ քաղաքի 3 աստղանի հյուրանոցում: Լույս, ջուր, միանում-անջատվում են շարժման սենսորով: Ամեն ինչ թանկ է: Մարդիկ խնայում են ամեն ինչի վրա: Ի դեպ, մեզ էլ չէր խանգարի։ Երևի նույնն է ակնարկել պարոն Օվերչուկը ՝ էներգիան թանկանալու է, արտահանումը նվազելու: Մեր սուվերեն ընտրությունն է. վճարել ու բարեփոխվել Եվրոպայում հայտնվելու համար, թե ոչ՝ կասենք հանրաքվեով, եթե գործը հասնի դրան: ...