Ալիևը՝ ամերիկյան «ոչ» դիվանագիտական բառապաշարում

Wikileaks -ը շատ բան փոխեց աշխարհումնկ, անկախ այն բանից՝ դա առանձին «ռոմանտիկների» նախագի՞ծ էր, թե՞ համակարգային գործողություն։ Ինչևէ, դա մի առանձին հետազոտության նյութ է։ Վիկիլիքսի այս շատ ուշագրավ բացահայտումը մեզ հասու դարձավ 2011-ին։ 3 տարի Ադրբեջանում աշխատած դեսպանը Պետդեպարտամենտ ուղարկած փակ գրություններում պարզապես ռենտգեն սարքով էր անցկացրել ալիևյան կլանը։ Դեսպանը չէր խորշել կիրառել ոչ դիվանագիտական բառապաշար՝ նկարագրելու համար Իլհամ Ալիևի էությունը, բռնապետական ձգտումները, հանուն իշխանության ներըտանեկան պայքարը։