Posts

Ճամփան բոլո՞ր պատերազմներն է տեսել

Image
  Հին Արցախում, մինչև Լաչինի ու Վարդենիսի կողմերից ճամփաների կառուցումը, իսկական գլխացավանք էր Ստեփանակերտ հասնելը: Հատկապես՝ հյուսիսից, Քարվաճառի կողմից: Ահա 95թ. մի կադր՝ նկարահանված Կիչան գյուղի մոտ /քիչ ներքևում դրված է հղումը/: Այս հատվածը հետագայում դարձավ Արցախի Հյուսիս-հարավ մայրուղու մաս, որը ճիշտ է, այդքան էլ որակով չկառուցվեց: Իսկ մայրուղիներին ամենուր մեր զոհված տղաների հուշաքարեր էին: Ավելի ուշ, Բակո Սահակյանի նախագահության շրջանում, դրանք աստիճանաբար հեռացվեցին, երևի պատերազմի դառը հուշերը անդադար չթարմացնելու նպատակով:  Իսկ այս հատվածները ճանաչելի են անգամ ծառերի ստվերներից, առանց գեղարվեստական չափազանցության: Կիչան-Չլդրան ճանապարհն է: Պատերազմ տեսած կամուրջը:  Հիմա էլ կա, նորոգված, բայց դեռ անհայտ է՝ այն իր գոյության արդյո՞ք  բոլոր պատերազմներն է տեսել: 

Վերնագիրը փոխելու ժամանակը

Image
2024-ի սեպտեմբերի 19-ի ամբողջ օրը հիշում եմ այս տարվա մի տեսանյութս՝ «Վերջին հաղթական Մայիսի 9-ը»: 2020-ին էի նկարել ստեփանակերտցի մի հրաշալի փոքրիկի պարը Հուշահամալիրում:  «Վերջին հաղթական Մայիսի 9-ը» Մտածում եմ՝ լավ, ինչո՞ւ եմ հատկապես դա հիշում: 88-ի Շարժումը դեռ մի կողմ, 1992-ից Արցախի լացն ու ուրախությունը կրող մարդ եմ, քի՞չ բան կա, որ հենց ա՛յդ դրվագը դուրս չի գալիս ուղեղիցս: Ու երևի գտնում եմ պատասխանս, որ դա պահանջն է՝ Լույսի, Չկոտրվելու, Ինքս ինձ համոզելու, Դեռ 1 տարվա վերքից ծիկրակող արյունը սրբելու, Հավատալու , որ մի անգամ տեսածս հաղթանակը վերջինը չէ, անգամ եթե իմ աչքով չտեսնեմ: Պահանջատերը ինչ-որ տեղ ներսումս է: Աստված նրան ու ինձ համբերություն տա: Ու խելք: Մի փոքր էլ՝ մոտեցնի «Վերջին..»-ը փոխելու ժամանակը:       

Նախա-ԴԱՏԱՐԱՆ

Image
Ինձ դաստիարակել են « Ամերիկայի ձայնը » և « Ազատություն » ռադիոկայանը։ Պատանեկան էլ չէ՝ նախապատանեկան տարիքից։ Էն ժամանակներից էր քաղբանտարկյալ բառը ինձ համար ատելի։ Սովետի ծաղկուն օրերին, ամեն գիշեր, անկողնում, ականջս ռադիոյին՝ լսում էի Անդրեյ Սախարովի, Ելենա Բոնների, Սերգեյ Գրիգորյանցի, Ինքնահրատի / Самиздат /, Ալեքսանդր Սոլժենեցինի ու շատ այլոց մասին։  - - - Մեր երկրում դատաիրավական համակարգի կայացումը ինձ համար դեռ մնում է երազանք: Բայց առաջին հերթին այն մարդկանց համար, ովքեր անցնում են վարույթներով կամ, եթե բախտները բերել է՝ արդեն դատվում են:  Այո-այո, դատվելն էլ բախտի բան է, որովհետև կարող ես ամիսներով, տարով, երազել այդ սհաթի մասին: Ըստ հրապարակումների՝ քեզ վրա  կախվում է ծանր հոդված, բայց տևական ժամանակ որևէ քննչական գործողություն չի իրականացվում: Ինչո՞վ է դա տարբերվում  առանց դատավճռի ազատազրկումից: Որտե՞ղ է ողջամիտ ժամկետը: Ո՞նց կարող էր սենց բան լինի նորմալ երկրներում:  Դոնակդ Թրամփին , ԱՄՆ-ի նախկին նախագահին, միայն 1 քրեական գործով, որով նրան ի դեպ, ե...

ՊԲ նոր դիրքերում. Խաչենի հովտի արժեքը

Image
Չգիտեի, որ վերջին անգամ եմ Պաշտպանության Բանակի դիրքերում, որոնք ինձ հարազատ էին 30 տարուց ավելի։ Արցախի մտերիմներիս հետ անցնում էինք Ասկերանի շրջանի պաշտպանական բնագծով՝ Խրամորթի, Խնապատի թիկունքով, մինչև Խաչենի կամուրջ։  Արցախի բանակի մասին ես պատկերացում ունեմ՝ Արաքսի ափի առաջին պոստից մինչև Եղնիկների երրորդ գումարտակի 132-ը։ Իհարկե, համեմատելու բան կար։ Նախ՝ մատակարարման ուղիները։ Նախկինի հետ ոչ մի եզր։ Նկարահանման պահին թշնամին արդեն 3 ամիս զավթել էր Փառուխը և Քարագլխի մի մասը։ Բանակը մի կերպ էին ապահովում լեռնային նեղ կածաններով։  Մեր զինտեխնիկայի մասին ընդհանրապես չգիտեմ ինչ ասել, երբ դեռ աչքիս առաջ են ՊԲ-ի հրթիռահրետանային ու ՀՕՊ համակարգերը։ Միայն այս խաչը կցուցադրեմ  մեր դիրքերից։ Ինչևէ։ Հասանք այն կետ, որտեղ արել եմ իմ լուսանկարը։ Հեռվում Վանքասարն էր։ Երևի շատ քիչ արցախցի է եկեղեցին տեսել հակառակ կողմից։ Այդ վայրում մաշկի վրա էր զգացվում Փառուխի անկման հետևանքը։  Տեսնում էի հին Արմենակավանը , թշնամու տանկերը և կահավորած բազան: Ավելի լավ պատ...

Ադրբեջանի ազգային հերոսը

Image
 Ադրբեջանի ազգային հերոսի մասին եմ խոսոլու։ Չզարմանաք։ Չինգիզ Մուստաֆաևը պատերազմական օպերատոր էր, որը Խոջալուից հետո օրերի տարբերությամբ 2 անգամ նկարել է ողբերգության վայրը։ Հիմնավորել է, որ դիակները գտնվում էին Ադրբեջանի վերահսկած տարածքում, և երկրորդ նկարահանման պահին արդեն խոշտանգված էին։ Հետո անհարմար հարցեր է ուղղել իրենց իշխանություններին, ու այդ ամենի մասին պատմել չեխ լրագրող Դանա Մազալովային ։ Դանան էլ՝ մեզ։ Ասել է, որ արդեն վախենում է Բաքվում առսնց զրահաբաճկոնի շրջել։ Դանան դրա հաջորդ օրը գնացել է Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի հետ հարցազրույցի, որը խոստովանել է. խոջալեցիներին սպանել էր Ժողճակատը ` իր հրաժարականին հասնելու համար։ Այդ ամենից մոտ 3 ամիս անց Մուստաֆաևը ինքը  սպանվում է Աղդամից ոչ հեռու, Նախիջևանիկի մոտ։ Պարզից պարզ է, որ հենց ժողճակատն էր սպանել։ Հունիսի 15-ը այդ սպանության օրն է։