Posts

Նախա-ԴԱՏԱՐԱՆ

Image
Ինձ դաստիարակել են « Ամերիկայի ձայնը » և « Ազատություն » ռադիոկայանը։ Պատանեկան էլ չէ՝ նախապատանեկան տարիքից։ Էն ժամանակներից էր քաղբանտարկյալ բառը ինձ համար ատելի։ Սովետի ծաղկուն օրերին, ամեն գիշեր, անկողնում, ականջս ռադիոյին՝ լսում էի Անդրեյ Սախարովի, Ելենա Բոնների, Սերգեյ Գրիգորյանցի, Ինքնահրատի / Самиздат /, Ալեքսանդր Սոլժենեցինի ու շատ այլոց մասին։  - - - Մեր երկրում դատաիրավական համակարգի կայացումը ինձ համար դեռ մնում է երազանք: Բայց առաջին հերթին այն մարդկանց համար, ովքեր անցնում են վարույթներով կամ, եթե բախտները բերել է՝ արդեն դատվում են:  Այո-այո, դատվելն էլ բախտի բան է, որովհետև կարող ես ամիսներով, տարով, երազել այդ սհաթի մասին: Ըստ հրապարակումների՝ քեզ վրա  կախվում է ծանր հոդված, բայց տևական ժամանակ որևէ քննչական գործողություն չի իրականացվում: Ինչո՞վ է դա տարբերվում  առանց դատավճռի ազատազրկումից: Որտե՞ղ է ողջամիտ ժամկետը: Ո՞նց կարող էր սենց բան լինի նորմալ երկրներում:  Դոնակդ Թրամփին , ԱՄՆ-ի նախկին նախագահին, միայն 1 քրեական գործով, որով նրան ի դեպ, ե...

ՊԲ նոր դիրքերում. Խաչենի հովտի արժեքը

Image
Չգիտեի, որ վերջին անգամ եմ Պաշտպանության Բանակի դիրքերում, որոնք ինձ հարազատ էին 30 տարուց ավելի։ Արցախի մտերիմներիս հետ անցնում էինք Ասկերանի շրջանի պաշտպանական բնագծով՝ Խրամորթի, Խնապատի թիկունքով, մինչև Խաչենի կամուրջ։  Արցախի բանակի մասին ես պատկերացում ունեմ՝ Արաքսի ափի առաջին պոստից մինչև Եղնիկների երրորդ գումարտակի 132-ը։ Իհարկե, համեմատելու բան կար։ Նախ՝ մատակարարման ուղիները։ Նախկինի հետ ոչ մի եզր։ Նկարահանման պահին թշնամին արդեն 3 ամիս զավթել էր Փառուխը և Քարագլխի մի մասը։ Բանակը մի կերպ էին ապահովում լեռնային նեղ կածաններով։  Մեր զինտեխնիկայի մասին ընդհանրապես չգիտեմ ինչ ասել, երբ դեռ աչքիս առաջ են ՊԲ-ի հրթիռահրետանային ու ՀՕՊ համակարգերը։ Միայն այս խաչը կցուցադրեմ  մեր դիրքերից։ Ինչևէ։ Հասանք այն կետ, որտեղ արել եմ իմ լուսանկարը։ Հեռվում Վանքասարն էր։ Երևի շատ քիչ արցախցի է եկեղեցին տեսել հակառակ կողմից։ Այդ վայրում մաշկի վրա էր զգացվում Փառուխի անկման հետևանքը։  Տեսնում էի հին Արմենակավանը , թշնամու տանկերը և կահավորած բազան: Ավելի լավ պատ...

Ադրբեջանի ազգային հերոսը

Image
 Ադրբեջանի ազգային հերոսի մասին եմ խոսոլու։ Չզարմանաք։ Չինգիզ Մուստաֆաևը պատերազմական օպերատոր էր, որը Խոջալուից հետո օրերի տարբերությամբ 2 անգամ նկարել է ողբերգության վայրը։ Հիմնավորել է, որ դիակները գտնվում էին Ադրբեջանի վերահսկած տարածքում, և երկրորդ նկարահանման պահին արդեն խոշտանգված էին։ Հետո անհարմար հարցեր է ուղղել իրենց իշխանություններին, ու այդ ամենի մասին պատմել չեխ լրագրող Դանա Մազալովային ։ Դանան էլ՝ մեզ։ Ասել է, որ արդեն վախենում է Բաքվում առսնց զրահաբաճկոնի շրջել։ Դանան դրա հաջորդ օրը գնացել է Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի հետ հարցազրույցի, որը խոստովանել է. խոջալեցիներին սպանել էր Ժողճակատը ` իր հրաժարականին հասնելու համար։ Այդ ամենից մոտ 3 ամիս անց Մուստաֆաևը ինքը  սպանվում է Աղդամից ոչ հեռու, Նախիջևանիկի մոտ։ Պարզից պարզ է, որ հենց ժողճակատն էր սպանել։ Հունիսի 15-ը այդ սպանության օրն է։

Հունիսի 12. Մոնթեի ու Շահումյանի կորուստը

Image
Անկախության սկզբում առնվազն 2 ցավոտ կորուստ ենք այդ օրը. 1992 -ին Ադրբեջանի մեծ հարձակման օրն է ( պատմել եմ ՝ որտեղ էի, ինչպես իմացա): Եվ 1993 -ին կորցրեցինք Մոնթե Մելքոնյանին:  92-ին թշնամին հայաթափեց Արցախի Շահումյանի շրջանը: Ընդամենը 1-2 օրում։ Մի քանի պատճառ կա, հիմնականը, իմ կարծիքով՝ մեր անհոգությունն էր։ Շուշիի գործողությունից անցել էր մեկ ամիս, Լաչինի միջանցքի ազատագրումից՝ է՛լ ավելի քիչ։ Մեր մի մասին /թերևս մեծամասնությանը/ համակել էր հաղթական թմբիրը, ծովը թվում էր ծնկից ցածր, պատերազմը՝ ավարտված։ Իսկ թշնամին այդ 1 ամսում վերախմբավորեց ուժերն ու անցավ այն հարձակմանը, որը Արցախի վերացումից 5 էր պակաս։ Շահումյանը , Մարտակերտի հյուսիսը, արևելքը հայտնվեցին թշնամու տիրապետության տակ։ Մինչև Խաչենի հովիտ էլ մնացել էին հաշված կիլոմետրեր։ Գետաշենից , Մարտունաշենից , Էրքեջից , Բուզլուխից , Մանաշիդից , այլ շեներից մեզ մնաց միայն հուշը՝ անգամ հաղթական Գոյամարտից հետո։ Մոնթեի մասին նոր բան․․․ չգիտեմ, թերևս, միայն Հերոսի մանկության ու պայքարի ընկերները կարող են ասել։ Չնայած, մեկ բան, այ...

Վանդալիզմը Հաթերքում

Image
  Այսպես կոչված հարևանների վանդալիզմի ակտերից մեկն էլ հիշեցնեմ, երևի տեսել եք, Հաթերքի ազատամարտիկների հուշահամալիրի մասին է խոսքս: Պարզապես ուզում էի ցուցադրել ինչ տեսք ուներ այն՝ մինչև ադրբեջանցիների հայտնվելը: Տեսանյութի լուսանկարները արվել են 21թ. փետրվարի 4-ին: «Ղարաբաղ Տելեկոմի» մասնագետները նորոգման աշխատանք էին կատարում Հաթերքի կայանում, որը համալիրի հարևանությամբ է: Գյուղի պաշտպանության համար զոհված բոլոր տղաների գերեզմանները խնամված էին: Մարդիկ Երրորդ պատերազմից հետո վերադառնում էին, ու ինչ-որ հույս կար: Էթնիկ զտումից հետո, 24թ-ի հունվարի 15-ին Յութուբում հայտնվեց մի բարբարոսի նկարահանում:  հուշաքարերի ու տապանքարերի մի մասը գետնին տապալված:  Ու հիմա «քաղաքակիրթ աշխարհը» ողջունում է ինչ-որ բանակցություններ, որոնք իբրև թե խաղաղություն են հաստատելու: Դասականի հարցրած՝ իրո՞ք : Իրո՞ք որևէ մեկը հավատում է վայրենու հետ հաշտ ապրելու հեռանկարին: Դրանք Արցախում ԽԱՉ չեն թողել, եկեղեցիներ ու գյուղեր են հավասարեցրել հողին: Վերջը դեռ չի երևում: Մինչև էս վիդեոն նայեք՝ մի ու...