Եռակողմի փշրանքները

Հայտնի հայտարարությունը՝ 20թ․ նոյեմբերի 9-ի, հատկապես 24 թվականին, հաճախ հիշատակեց ռուսական կողմը՝ Լավրովը, Զախարովան,, Գալուզինը, Օվերչուկը։ Նրանց հիմնական ուղերձն էր՝ խաղաղության և ապաշրջափակման կարելի է հասնել միայն 2020-22 թվականների եռակողմ համաձայնությունների համապարփակ իրականացմամբ։ Հնչեղ բառ է, չէ՞, այդ «համապարփակը» ։ Ես ոչ միայն կհամաձայնեի, այլև կհիշեցնեի՝ ինչի մասին էր նոյեմբերի 9-ը։ Պաշտոնական հրապարակմանը նախորդած բանավոր ուղերձում ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը, հակիրճ թվարկելով փաստաթղթի կետերը, ասաց, որ «տրասպորտային հաղորդակցության հսկողությունը իրակացնացվում է, այդ թվում՝ ՌԴ սահմանապահ մարմինների օժանդակությամբ» : Հենց սա են ամենահաճախը հիշում նշածս պաշտոնյաները՝ տրասպորտային հաղորդակցության հսկողությունը իրականացվում է, ուշադիր եղեք՝ « նաև ՌԴ սահմանապահ ծառայության մարմինների օժանդակությամբ »։ Այդպես ասաց Վլադիմիր Պուտինը։ Իսկ հրապարակված պաշտոնական տեքստում արդեն չկան «նաև»-ն ու «օժանդակությամբ»-ը. առանց տարընթերցման գրված է` «Հսկողությունը իրականացնում են ...