Նախա-ԴԱՏԱՐԱՆ

Ինձ դաստիարակել են « Ամերիկայի ձայնը » և « Ազատություն » ռադիոկայանը։ Պատանեկան էլ չէ՝ նախապատանեկան տարիքից։ Էն ժամանակներից էր քաղբանտարկյալ բառը ինձ համար ատելի։ Սովետի ծաղկուն օրերին, ամեն գիշեր, անկողնում, ականջս ռադիոյին՝ լսում էի Անդրեյ Սախարովի, Ելենա Բոնների, Սերգեյ Գրիգորյանցի, Ինքնահրատի / Самиздат /, Ալեքսանդր Սոլժենեցինի ու շատ այլոց մասին։ - - - Մեր երկրում դատաիրավական համակարգի կայացումը ինձ համար դեռ մնում է երազանք: Բայց առաջին հերթին այն մարդկանց համար, ովքեր անցնում են վարույթներով կամ, եթե բախտները բերել է՝ արդեն դատվում են: Այո-այո, դատվելն էլ բախտի բան է, որովհետև կարող ես ամիսներով, տարով, երազել այդ սհաթի մասին: Ըստ հրապարակումների՝ քեզ վրա կախվում է ծանր հոդված, բայց տևական ժամանակ որևէ քննչական գործողություն չի իրականացվում: Ինչո՞վ է դա տարբերվում առանց դատավճռի ազատազրկումից: Որտե՞ղ է ողջամիտ ժամկետը: Ո՞նց կարող էր սենց բան լինի նորմալ երկրներում: Դոնակդ Թրամփին , ԱՄՆ-ի նախկին նախագահին, միայն 1 քրեական գործով, որով նրան ի դեպ, ե...